Ադոլֆ Ֆրեդրիկ
Ադոլֆ Ֆրեդրիկ (Ադոլֆ Ֆրեդրիխ, շվեդ.՝ Adolf Fredrik, գերմ.՝ Adolph Friedrich, մայիսի 14, 1710[1][2][3][…], Գոտտրոպ ամրոց, Շլեզվիգ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա - փետրվարի 12, 1771[1][2][4][…], Հորֆյորսամգլինգեն, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[5]), Շվեդիայի թագավոր 1751-1771 թվականներին։
Ադոլֆ Ֆրեդրիկ | |
---|---|
Ծնվել է՝ | մայիսի 14, 1710[1][2][3][…] |
Ծննդավայր | Գոտտրոպ ամրոց, Շլեզվիգ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա |
Մահացել է՝ | փետրվարի 12, 1771[1][2][4][…] (60 տարեկան) |
Վախճանի վայր | Հորֆյորսամգլինգեն, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[5] |
Ռիդարհոլմենի եկեղեցի[6] | |
Երկիր | Շվեդիա |
Տոհմ | Շվեդիայի Հոլշտեյն-Գոտտրոպ ընտանիք |
միապետ | |
Հայր | Christian August of Holstein-Gottorp, Prince of Eutin? |
Մայր | Ալբերտինա Ֆրիդերիկա Բադեն-Դուրլախ |
Երեխաներ | Կարլ XIII թագավոր, Գուստավ III[7], Արքայազն Ֆրեդրիկ Ադոլֆ, Էստերգյոտլանդի դուքս, Սոֆյա Ալբերտինա և son of von Holstein-Gottorp?[3] |
Հավատք | լյութերականություն |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԱդոլֆ Ֆրեդրիկը ծնվել է դուքս Հոլշտեյն-Գոտտրոպ Քրիստիան Ավգուստի և Ալբերտինա Ֆրիդերիկա Բադեն-Դուրլախի ընտանիքում։ Ադոլֆ Ֆրեդրիկը Եկատերինա II-ի հարազատ քեռին էր, նրա մոր՝ Յոհաննա Ելիզավետայի եղբայրը։
1727 թվականին ավագ եղբոր մահից հետո, լինելով ընդամենը 16 տարեկան, նա դարձավ Լյուբեկի իշխան-եպիսկոպոս և Էյթինի նստավայրի տերը։
1739 թվականին, իր զարմիկի մահից հետո, մի քանի տարի նա դարձավ Հոլշտեյնի կառավարիչ՝ անչափահաս Կարլ Պիտեր Ուլրիխի, հետագայում՝ Ռուսաստանի կայսեր Պետրոս III-ի օրոք։ 1743 թվականի հունիսի 23-ին, Աբոյի խաղաղության պայմանագրով Ռուսաստանի ճնշման ներքո, նա հռչակվեց անչափահաս Ֆրեդրիկ I-ի ժառանգորդ, 1751 թվականի մարտի 25-ին, Ադոլֆ Ֆրեդրիկը բարձրացավ Շվեդիայի գահին։ Գահին գտնվելով նա անընդհատ բախվում էր «գլխարկների» իշխող կուսակցության հետ, որը բոլոր ուժերով փորձում էր սահմանափակել նրա իշխանությունը։ Նույնիսկ նրա որդու դաստիարակությունը դարձավ պետական գործ, և նա զրկվեց որևէ ձայնից այս հարցում։ Բացի այդ, «գլխարկները» ստեղծեցին այսպես կոչված դասային հանձնաժողով (ständernas commission), որն իրավունք ուներ ձերբակալելու յուրաքանչյուր սադրիչի, ով ցանկացած ձևով հանդես էր գալիս թագավորի օգտին։ Վերջապես, նրանք արքայական ստորագրությամբ կնիք պատրաստեցին թագավորին կից պետական խորհրդի (ռիկսրոդ) համար, որը խորհուրդը կօգտագործեր, եթե թագավորը հրաժարվեր իր ստորագրությամբ որևէ փաստաթուղթ ստորագրել։
1756 թվականի հունիսին թագավորական իշխանության ամրապնդման կողմնակիցները փորձեցին հեղաշրջում իրականացնել, որը, սակայն, ավարտվեց ձախողմամբ։ Թագավորական թևի մի քանի մտերիմներ մահապատժի ենթարկվեցին։
Յոթնամյա պատերազմը բացասական ազդեցություն ունեցավ Շվեդիայի համար, խաթարվեց «գլխարկների» հեղինակությունը և իշխանության եկավ «գդակների» կուսակցությունը։ Սակայն նրա թագավորությունը կարճատև էր։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում վատթարացող տնտեսական իրավիճակը պահանջում էր Ռիկսդագի գումարումը։ Քանի որ «գլխարկները» ամեն կերպ դեմ էին դրան, Ադոլֆ Ֆրեդրիկը հայտարարեց, որ մինչև այն պահը, երբ հայտարարվի Ռիկսդագի գումարման մասին, նա հրաժարական կտա թագավորական իշխանությունից։ Նման անսպասելի հայտարարությունը հանգեցրեց նրան, որ խորհուրդները հայտարարեցին, որ իրավական լիազորությունների բացակայության պայմաններում իրենք չեն կարող կատարել իրենց գործառույթները։ Ժողովրդի մեջ խմորում սկսվեց և երբ Ստոկհոլմում տեղակայված զորքերի հրամանատարությունը հայտնեց, որ նրանք այլևս պատասխանատու չեն իրենց զինվորների հավատարմության համար, ռիկսրոդը ստիպված էր դիմել պետական դասային խորհրդին։ 1769-1770 թվականների Ռիքսդագում «գլխարկների» կուսակցությունը նորից առավելություն ստացավ և թագավորը հիասթափվեց, քանի որ ինքը հույսը դրել էր իշխանափոխության վրա։
Ադոլֆ Ֆրեդրիկը բնավորությամբ մեղմ ու ընկերասեր էր, բայց իներտ և անվճռական։ Քինգը նախընտրած զբաղմունքը ծխախոտատուփեր պատրաստելն էր։ Ի հակադրություն, նրա կինը՝ Լուիզա Ուլրիկան, պոռթկուն և և իշխանատենչ բնավորություն ուներ, որի շնորհիվ նա կարողացավ ամբողջովին նրան ենթարկեցնել իր կամքին։
Ադոլֆ Ֆրեդրիկը մահացել է 1771 թվականի փետրվարի 12-ին Ստոկհոլմում, չափազանց կուշտ ուտելու և խմելու հետևանքով։ Այդ օրը նա կերել էր ծովախեցգետին, խավիար, թթու կաղամբ, ապխտած ծովատառեխ, դդմիկի ապուր, տասնչորս թխվածքաբլիթ կրեմով և խմել տաք կաթ ու շամպայն։ Կամերհեր Ադոլֆ Լյուդվիգ Համիլթոնը «Շվեդիայի վերաբերյալ իր նոթերում» գրել է, որ «մահվան համար այլ պատճառ պետք չէր , բացի այն, որ հանգուցյալ թագավորը սաստիկ լարվում էր սեղանի մոտ թույլ ստամոքսի պատճառով»[8]։ Կոմս Յուհան Գաբրիել Օքսենշերնը իր օրագրում գրել է, որ «այս վախճանը վայել չէր թագավորին, նույնիսկ գյուղական քահանային»։ Նա բարյացակամ մարդ էր և ընտանիքի օրինակելի հայր, վայելում էր իր հպատակների սերը և նրա մահը համընդհանուր ափսոսանք առաջացրեց։
Ընտանիք
խմբագրել1744 թվականին Ադոլֆ Ֆրեդերիկը ամուսնացել էր Ֆրիդրիխ Մեծի քրոջ` Լուիզա Ուլրիկե Պրուսսկայայի (1720-1782) հետ։ Այդ ամուսնությունից նրանք ունեին երեք որդի և մեկ դուստր։
- Գուստավ III թագավոր (1746-1792)[9]
- Կարլ XIII թագավոր (1748-1818)
- Արքայազն Ֆրեդրիկ Ադոլֆ, Էստերգյոտլանդի դուքս (1750-1803)
- Սոֆյա Ալբերտինա (1753-1829), հետագայում Կվեդլինբուրգյան աբբայության մայրապետ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Adolf Fredrik (շվեդերեն) — 1917.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Hovförsamlingens kyrkoarkiv, Död- och begravningsböcker, SE/SSA/0007/F I/1 (1766-1853), bildid: C0054458_00019
- ↑ Olsson M. Riddarholmskyrkan - inventories and graves — 1937. — P. 416.
- ↑ Union List of Artist Names — 2017.
- ↑ von Schinkel B., Bergman C. Minnen ur Sveriges nyare historia. — Stockholm, 1852
- ↑ Форстен, Георгий Васильевич (1890–1907). «Густав III». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Գրականություն
խմբագրել- Nordisk familjebok. B. 9. Stockholm, 1908.
- Svenskt biografiskt handlexikon. Stockholm, 1906.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Ֆրեդրիկ» հոդվածին։ |