Ադլերի շրջանի պատմության թանգարան

Ադլերի շրջանի պատմության թանգարան (ռուս.՝ Музей Истории Адлерского района), Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի Ադլերի շրջանի պատմությունն ու աշխարհագրությունը ուսումնասիրող ու տարածող տարածաշրջանային և գիտահետազոտական մշակութային հաստատություն[1][2]։

Ադլերի շրջանի պատմության թանգարան
Տեսակտեղական թանգարան և տեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍոչի
Հիմնադրվել էսեպտեմբերի 1, 1989
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ադլերում թանգարան ստեղծելու գաղափարը պատկանում էր գրող-գավառագետ Իգոր Կոնստանտինովիչ Նեդոլին։ Սոչի քաղաքապետարանի մշակույթի բաժնի և Սոչի առողջարանային քաղաքի պատմության թանգարանի աշխատակիցների կողմից 1989 թվականի սեպտեմբերի 1-ին Ադլերում բացվել է «Ադլերը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» թանգարանային ցուցահանդեսը պատերազմի և աշխատանքի վետերանների հավաքածուների հիման վրա։ Ցուցահանդեսի նախաձեռնողներն էին Խորհրդային Միության հերոս Ստեֆան Եֆիմիշիչ Վոյտենկոն, պատերազմի վետերան, Ադլերի գրադարանի տնօրեն Ռոբերտ Մաքսիմովիչ Պոպովը։ Հենց այս օրն է համարվում է Ադլերի շրջանի պատմության թանգարանի ստեղծման օր։ Ադլերի շրջանի պատմության թանգարանի բացման մասին Սոչիի քաղաքային խորհրդի վարչությունը 28.12.1991 թ. ընդունել է թիվ 247-պ հրամանը։ Այս հրամանով Ադլերի շրջանի պատմության թանգարանն ընդգրկվել է Սոչիի Ադլերի շրջանի մշակութային հաստատությունների ցանցում։ Այս շինությունը հանդիսանում է պատմական հուշարձան. 1918 թվականին այս շենքում է տեղավորված եղել Ադլերի բանվորների և զինվորների պատգամավորների հեղափոխական գործադիր կոմիտեն[3]։

Հավաքածու խմբագրել

Թանգարանի հիմնական գործունեությունը Ադլերյան շրջանի պատմության ուսումնասիրությունն է, որը ներառում է թանգարանայի առարկաների հայտնաբերումն ու հավաքագրումը, թանգարանային հավաքածուների ուսումնասիրությունն ու պահպանությունը,էքսկուրսիաների, ցուցահանդեսների, մասսայական միջոցառումների, դասախոսությունների կազմակերպումը քաղաքի բնակիչների և առոջարանների հյուրերի համար, մուլտիմեդիայի ուղեկցությամբ։ Թանգարանի կոլեկտիվը կիրառում է աշխատանքի նոր ձևեր գրական-երաժշտական հավաքներ, հիշատակի երեկոներ, մասսայական միջոցառումներ երաժշտական կոլեկտիվների մասնակցությամբ։ Թանգարանը ակտիվորեն համագործակցում է Ադլերյան շրջանի նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների հետ, ինչպես նաև Սոչիի ԲՈւՀ-երի ուսանողնրի, գրադարանների և այլ կազմակերպությունների հետ։ Թանգարանը հատուկ ուշադրություն է դարձնում շրջանի ավագ սերնդի բնակիչներին, նրանք համարվում են թանգարանի կողմից հաճախակի կազմակերպվող միջոցառումների մասնակիցները։ Թանգարանի կարծիքների գրքում բազմաթիվ շնորհակալական գրառումներ են կատարվում այցելուների կողմից։ Թանգարանի աշխատակիցները բազմիցս շնորհակալական նամակներ են ստացել այն կազմակերպություններից, որոնց հետ համատեղ կազմակերպվել են մասսայական միջոցառումները։ Ներկայումս թանգարանի հավաքածուում հաշվառված են ավելի քան 18 հազար ցուցանմուշներ։ Թանգարանի ֆոնդերում են պահվում ՌՍՖՍՀ վաստակավոր նկարիչ, Ռուսաստանի Դաշնության նկարիչների միության անդամ Բրոնիսլավ Ստաշևսկու նկարները, տարբեր առարկաների հավաքածուներ, այդ թվում բազմաթիվ գրքեր գրող գավառագետ Ի. Կ. Նեդոլի նվիրատվական մակագրություններով։ Թանգարանը համարվում է երիտասարդության հայրենասիրական դաստիարակության կենտրոն։ Թանգարանի կոլեկտիվի խնդիրն է երիտասարդ սերնդին դաստիարակել հայրենի եզերքի հանդեպ մարտական և աշխատանքային ավանդույթների պահպանման ոգով[4]։

Մշտական ցուցադրություն խմբագրել

Հնեբանության և հնագիտության դահլիճում ներկայացված են Տետիս օվկիանոսի հնագույն ժամանակների հնագիտական գտածոները, վերին պալեոլիթի մարդու բաց և քարանձավային բնակատեղիները, բրոնզե դարի միջնադարյան քաղաքների և այլ բնակատեղիների առարկաներ։ Դարբին վարպետների աշխատանքները ներկայացված են առաջին հերթին սպառազինական աշխատանքի գործիքներով, (սուսերներ, նետերի ծայրակալներ)[2]։

«Ադլերի շրջանը 19-րդ դարի սկզբից մինչև 1917 թվականը» սրահում պատմվում է Սևծովյան ափամերձ հատվածի ստեղծման մասին, 1837 թվականի հուլիսի 7-ին ռուսական զորքերի Կոստանտինովսկի հրվանդանում դեսանտ իջնելու, Սուրբ Հոգու ամրոցի ստեղծման և ներկայիս Ադլերի առաջացման մասին։ Ցուցադրությունում ներկայացված են 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին շրջանի յուրցումն արտացոլող փաստաթղթեր և առարկաներ։ Ներգաղթյալների կենցաղի առարկաների անկյունը ակնառու կերպով ներկայացնում է այդ ժամանակի ժողովրդի կյանքի պայմանները։ Հատուկ հետաքրքրություն են ներկայացնում Ադլերի շրջանի առաջին ներգաղթյալների` ռուսների, ուկրաինացիների, բելառուսների, էստոնացիների, հայերի, վրացիների ընտանիքների լուսանկարները[5]։

«Ադլերյան շրջանը հեղափոխության և քաղաքացիական պատերազմի տարիներին խմբագրել

Շրջանի սոցիալ-տնտեսական զարգացումը 1920-40-ական թվականներին» ցուցադրությունների սրահը ներկայացնում է ոչ միայն 1905-1907 թվականների առաջին բուրժուա դեմոկրատական հեղափոխության և քաղաքացիական պատերազմի իրադարձությունները, այլև պատմում է Ադլերի շրջանում առողջապահության, ժողովրդական կրթության համակարգի ստեղծման, ծխախոտագործության զարգացման և մալարիայի դեմ պայքարի մեթոդների մասին։ «Քաղաք-հոսպիտալ, քաղաք-զինվոր» ցուցադրությունը պատմում է ադլերյան ռազմական օդանավակայանի ստեղծման, № 3183 հոսպիտալի բժիշկների և բուժքույրերի սխրագործությունների մասին, 1942-1943 թվականներին լեռնանցքների համար պայքարի մասին, Հայրենական պատերազմի տարիներին ադլերցիների խիզախությունների և հերոսությունների մասին։ Ռազմաճակատից ստացվածնամակների դեղին էջերը պատմում են զինվորների դժվարին կյանքի մասին։ Հատուկ ուշադրություն է դարձվում Խորհրդային Միության հերոս մեր հայրենակիցներին։ Թանգարանի ցուցասրահում ներկայացված են նկարիչ Բրոնիսլավ Ստաշևսկու կտավները, որոնք նվիրվել են թանգարանին։ Տարվա ընթացքում այս դահլիճը օգտագործվում է մասսայական միջոցառումների, թեմատիկ հանդիպումների և այլ խոշոր միջոցառումների անցկացման նպատակով[5]։

Ծանոթագրություններ խմբագրել