Ադիրներ, 100–400 մետր հարաբերական բարձրությամբ բլրաթմբային նախալեռներ, որոնք եզրավորում են Տյան–Շանի լեռնաշղթան (Ֆերգանայի, Գիսարյան հովիտներում և այլն)։ Կազմված են երրորդականի և չորրորդականի հատվածքներից՝ ծածկված լյոսով և լյոսանման ապարներով։ Ադիրները կտրատված են, ճյուղավորված, զառիթափ խոր ձորակներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 75