Ադերինսոլա Հաբիբ Էսեոլա (ուկրաիներեն՝ Адерінсола Хабіб Есеола, հունիսի 28, 1991(1991-06-28)[1], Ժիտոմիր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ֆուտբոլիստ, ղազախստանյան «Կայրատ» ակումբի հարձակվող։

Ադերինսոլա Էսեոլա
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ադերինսոլա Հաբիբ Էսեոլա
Քաղաքացիությունը Ուկրաինա Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 28, 1991(1991-06-28)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Ժիտոմիր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 188 սմ
Քաշ 80 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ղազախստան Կայրատ
Համար 18
Պատանեկան կարիերա
2003-2004 Ուկրաինա Պոլեսիե (Ժիտոմիր)
2004-2008 Ուկրաինա Արսենալ (Կիև)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009 Ուկրաինա ԲԿՄԱ (Կիև) 10 (1)
2009-2010 Ուկրաինա Դինամո (Կիև) 0 (0)
2010-2011 Իտալիա Վիրտուս (Սովերատո) 24 (9)
2011-2012 Իտալիա ՀինտերՌեջիո-Կալչո 19 (4)
2012-2013 Իտալիա Վիբոնեզե-Կալչո 6 (0)
2013 Իտալիա Իզոլա-դի-Կապո-Ռիցցուտո 6 (4)
2014-2015 Ուկրաինա Արսենալ (Կիև) люб.
2015 Ուկրաինա Դեսնա 15 (5)
2016 Ուկրաինա Ալեքսանդրիա 2 (0)
2016 Ուկրաինա Արսենալ-Կիև 16 (9)
2017-2018 Ուկրաինա Զվեզդա (Կրոպիվնիցկի) 16 (1)
2017  Ուկրաինա Արսենալ-Կիև 11 (7)
2018  Ղազախստան Ակժայիկ 13 (8)
2018-մ․հ. Ղազախստան Կայրատ 6 (4)
Ազգային հավաքական
2006 Ուկրաինա Ուկրաինա (մինչև 17) 4 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1991 թվականի հունիսի 28-ին Ժիտոմիրում՝ ուկրաինուհու և նիգերացու ընտանիքում[2]։ Սկզբում զբաղվել է թեթև աթլետիկայով։ Հետագայում հայրը նրան ուղարկում է «Պոլեսիե» ֆուտբոլային ակումբի սպորտային դպրոց, որտեղ Ադերինսոլայի առաջին մարզիչն է դառնում Վիկտոր Շիմանսկին[2][3]։ 2004-2008 թվականներին հանդես է եկել Կիևի «Արսենալ» սպորտային դպրոցի ակումբի կազմում։ Ելույթների չորս մրցաշրջաններում մանկա-պատանեկան մակարդակում դարձել է 21 գոլի հեղինակ[2]։ 2006 թվականին չորս խաղի է մասնակցել Ուկրաինայի մինչև 17 տարեկանների պատանեկան հավաքականի կազմում[4]։ Կրթությունը ՄՊՍԴ-ում ավարտելուց հետո համալրել է Երկրորդ լիգայում հանդես եկող ԲԿՄԱ-ի կազմը։ 2009 թվականին տեղափոխվում է Կիևի «Դինամո», որտեղ սկսում է հանդես գալ պահեստային թիմի կազմում[3]։ 2009 թվականի հոկտեմբերի 14-ին 18 տարեկան հասակում կատարում է իր նորամուտը «Դինամոյի» հիմնական թիմի կազմում, «Դեսնայի» դեմ կայացած ընկերական խաղի շրջանակներում[5][6]։

2010 թվականից 2013 թվականը եղել է իտալական Սերիա D-ում հանդես եկող «Վիրտուս», «ՀինտերՌեջիո-Կալչո», «Վիբոնեզե-Կալչո» և «Իզոլա-դի-Կապո-Ռիցցուտո» ֆուտբոլային ակումբների ֆուտբոլիստը[2][7]։ 2011-12 թվականների մրցաշրջանում «ՀինտերՌեջիո-Կալչոն» դառնում է Սերիա D-ի չեմպիոն, ինչի շնորհիվ ակումբը ստանում է Սերիա C-ում հանդես գալու իրավունք[2][3]։ 2012 թվականին Սերիա D-ի հավաքականի կազմում մասնակցել է միջազգային պատանեկան Վիարեջո մրցույթին, որտեղ ակումբը հաղթելով իտալական «Վարեզեին» և բելգիական «Բրյուգգեին» հասնում են մինչև մրցաշարի քառորդ եզրափակիչ[2]։

2013 թվականի վերջում վերադառնում է Ուկրաինա։ Կես տարի ապրել էր առանց ֆուտբոլի, այդ ժամանակ հետաքրքրվում էր մոտոցիկլետներով և մասնակցում էր մրցումների։ 2014 թվականին նրա հետ կապնվում է Կիևի «Արսենալի» տնօրեն Ալեքսանդր Մոսկալենկոն, ով նրան առաջարկում է համալրել ակումբի կազմը[8][9]։ «Արսենալի» կազմում Էսեոլան մասնակցություն է ունենում տարբեր սիրողական առաջնությունների և դառնում է Կիևի գավաթի դափնեկիր։ 2015 թվականի հունվարին մասնակցում է Մակարովի հիշատակին նվիրված առաջնությանը, որի շրջանակներում «Արսենալը» դուրս է գալիս մրցաշարի եզրափակիչ։ Հեղինակած 9 գոլերով Ադերինսոլան ճանաչվում է մրցաշարի լավագույն ռմբարկու[2]։ 2015 թվականի գարնանը փորձաշրջան է անցել իսրայելական «Մաքաբի»[10] և «Բնեյ Իեգուդա» ակումբների կազմերում[4][11]։

2015 թվականին համալրում է չերնիգովյան «Դեսնայի» կազմը[12]։ Այդ թիմի կազմում իր առաջին հանդիպումը անցկացնում է հուլիսի 26-ին կայացած ախտիրյան «Նեֆտյանիկի» դեմ խաղում․ հանդիպման 62-րդ րոպեին խաղադաշտ դուրս գալուց հետո Էսեոլան գոլի հեղինակ է դառնում, ինչի շնորհիվ խաղն ավարտվում է ոչ-ոքի[13]։ 2015-16 թվականների մրցաշրջանի երկրորդ մասում նա հեղինակում է հինգ գոլ և այդպիսով Եվգենի Չեպուրենկոյի հետ միասին դառնում է ակումբի լավագույն ռմբարկուն[14]։ Նաև աչքի է ընկնում Կիևի «Դինամոյի» դեմ ընկերական խաղում գոլի հեղինակ դառնալով[15]։ Sportarena.com համանցացային հրատարակությանը մեկնաբանում է նրա «Դեսնա» տեղափոխությունը, որպես Առաջին լիգայի շրջանակներում կայացած մրցաշրջանի լավագույն տրանսֆեր[16]։ Չերնիգվյան ակումբը պատրաստվում էր երկարաձգել նրա հետ ունեցած պայմանագրի ժամկետը, սակայն նա որոշում է հեռանալ, քանի որ ցանկանում էր հանդես գալ Պրեմիեր Լիգայում[8]։

2016 թվականի ձմռանը դառնում է «Ալեքսանդրիայի» ֆուտբոլիստը[17]։ Պրեմիեր Լիգայում կատարում է իր նորամուտը մարտի 19-ին, «Չերնոմորեցի» դեմ կայացած խաղում[18]։ Նոր ակումբի կազմում Էսեոլային չի հաջողվում վաստակել տեղ հիմնական կազմում․ մրցաշրջանի ընթացքում նա մասնակցում է երեք հանդիպման և մրցաշրջանի ավարտից հետո «Ալեքսանդրիան» որոշում է այլևս չհամագործակցել նրա հետ։ Լուրեր էին տարածվել, որ նա հնարավոր է, որ կվերադառնա «Դեսնայի» կազմ[19][20]։

2016 թվականի հուլիսին համալրում է «Արսենալ-Կիևի» կազմը, որը հանդես էր գալիս Առաջին լիգայում։ Մինչև ձմեռային արձակուրդները նա առաջնությունում հեղինակում է 9 գոլ, իսկ գավաթի խաղարկության շրջանակներում մեկ գոլ[21]։ Մրցաշրջանային արդյունքներով նա հայտնվում է առաջնության լավագույն հինգ ռմբարկուների ցուցակում։ InStat-ի տվյալների համաձայն, Ադերինսոլան Առաջին լիգայում ամենաարդյունավետն է անցկացրած րոպեների և հեղինակած գոլերի համեմատության արդյունքով[22][23]։ Դրա հետ միասին նա աչքի է ընկնում կատարած խախտումների մեծ թվով, նա արժանացել էր 10 դեղին և 2 կարմիր քարտերի։ Sportarena.com կայքը անդրադառնում է նրա ցուցադրած խաղին և ընդգրկում է նրան մրցաշրջանի առաջին կեսի խորհրդանշական հավաքականի կազմ[4][24]։

Ձմեռային տրանսֆերային պատուհանների շրջանակներում ֆուտբոլիստի ծառայություններով սկսում են հետաքրքրվել ղազախստանյան, քատարական և ուկրաինական Պրեմիեր լիգայում հանդես եկող մի շաքր ֆուտբոլային ակումբներ։ Էսեոլան հակված էր կարիերան «Ստալիում» շարունակելում, քանի որ այդ թիմի գլխավոր մարզիչ Լեոնիդ Կուչուկի հետ նա ծանոթ էր, սակայն ակումբին չի հաջողվում համաձայնության հասնել նրա հետ և իրագործել նրա տեղափոխությունը[25]։

2017 թվականի հունվարին Ադերինսոլան մեկ ու կես տարի ժամկետով պայմանագիր է կնքում «Զվեզդա» ակումբի հետ։ «Արսենալ-Կիևը» այդ տրանսֆերի դիմաց փոխհատուցում է ստանում, քանի որ նրանց համաձայնության պայմանագիրը երկու տարով էր նախատեսված[25][26]։ Նոր ակումբի կազմում Ադերինսոլան իր նորամուտն է կատարում Կիևի «Դինամոյի» դեմ խաղում, որում «Զվեզդան» 2-0 հաշվով հաղթանակ է տանում։ Էսեոլայի ցուցադրած խաղը փորձագետները նկարագրում են այսպես․ Կիևի պաշտպանները չէին կարողանում կանգնեցնել նրան և ստիպված էին խախտել խաղի հանդիպման կանոնները, արդյունքում նա վաստակում է երկու տուգանային հարված, որոնք վերածվում են գոլի[4][27]։ «Դինամոյի» դեմ խաղից հետո Պրեմիեր Լիգայի տնօրինությունը ճանաչում է նրան տուրի լավագույն ֆուտբոլիստ[28]։ 2017 թվականի մայիսի 20-ին Ադերինսոլան աչքի է ընկնում նոր ակումբի կազմում հեղինակած իր առաջին գոլով[29]։ Չնայած որոշ խաղերում ցուցադրած նրա հաջող խաղի, ընդհանուր առմամբ նա չի կարողանում հարկ եղած կերպով ցուցադրել իրեն՝ անցկացրած 15 խաղերում դառնալով ընդամենը մեկ գոլի հեղինակ[30][31]։

2017 թվականի օգոստոսին Էսեոլան վարձավճարային հիմունքներով համալրում է «Արսենալ-Կիևի» կազմը[32][33]։ Աշնան ընթացքում անկցարած 11 խաղերում հարձակվողը հեղինակում է 7 գոլ և դառնում է երկու գոլային փոխանցման հեղինակ, ընդ որում այդ 9 արդյունավետ գործողություններից 8-ը նա իրականացրել էր փոխարինման դուրս գալուց հետո[34]։ 2017-18 թվականների մրցաշրջանի կիսամյակում ակումբը զբաղեցնում է առաջին հորիզոնականը մրցաշարային աղյուսակում, իսկ Ադերինսոլան ընդգրկվում է խորհրդանշական հավաքականի կազմի մեջ։ Ձմեռային ընդմիջման ժամանակ տեղեկություններ են տարածվում, որ Էսեոլայի ծառայություններով հետաքրքրվում են մի շարք ղազախստանյան և մալազիական ակումբներ[31]։ «Արսենալը» ցանկանում էր, որ Ադերինսոալն մնա իրենց հետ, սակայն ակումբի գլխավոր մարզիչ Սերգեյ Լիտովչենկոյի խոսքերով Ղազախստանից Ադերինսոալայի համար առաջարկվող գումարը «10 անգամ գերազանցում էր, իրական նրա արժեքը»[35]։

2018 թվականի հունվարին վարձավճարային պայմանագրով Ադերինսոլան համալրում է «Ակժայիկ» ակումբի կազմը, որը գլխավորում էր ուկրաինացի մարզիչ Վլադիմիր Մազյարը[36]։ Ադերինսոլան արդյունավետ գործողություններով աչքի է ընկնում առաջնության երրորդ տուրի շրջանակներում «Իրտիշի» դեմ կայացած խաղում, դառնալով գոլային փոխանցման հեղինակ, բայց դրա հետ մեկտեղ շեղ իրացնելով հենց իր կողմից վաստակված 11 մետրանոց հարվածը։ Ղազախստանում նա բացում է իր գոլերի հաշիվը առաջնության 5-րդ տուրում երկու գոլ հեղինակելով «Օրդաբասի» դարպասը։ Չնայած Մազյարի ակումբը լքելու հանգամանքի, 10-րդ տուրից հետո Ադերինսոլան ավելի ուժեղ խաղ էր ցուցադրում․ նա դուբլի հեղինակ է դառնում «Ժետուսի» դեմ կայացած խաղում և ճանաչվում է առաջնության 11-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ։ Չորս տուրերի ընթացքում Ադերինսոլան դառնում է 5 գոլի հեղինակ և այդպիսով գլխավորում է Ղազախստանի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը հեղինակած 8 գոլերի շնորհիվ[37][38]։

Լուրեր են տարածվում, որ Պրեմիեր Լիգան լքած «Զվեզդան» ցանկանում է ետ վերադարձնել նրան խզելով «Ակժայիկի» հետ վարձավճարային պայմանագիրը[39], իսկ Ղազախստանի առաջնության առաջատար ակումբներից մեկը՝ «Կայրատը» ցանկանում է ձեռք բերել նրան[40][41]։ 2018 թվականի հունիսի 6-ին Ադերինսոլան պայմանագիր է կնքում «Կայրատի» հետ։ Կնքվում է 1,5 տարի ժամկետով պայմանագիրը, մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ[42]։ Նոր ակումբի կազմում անցկացրած առաջին խաղում Ադերինսոլան գոլ է հեղինակում «Իրտիշի» դարպասը և նվիրվում է իր նորամուտային գոլը իր 75 տարեկան պապիկին[43]։ 2012 թվականի հուլիսի 12-ին նա իր նորամուտն է կատարում Եվրոպայի Լիգայում, մասնակցություն ունենալով անդորրական «Էնգորդան» ակումբի դեմ խաղին, որում Ադերինսոլան ակումբի հետ միասին 3-0 հաշվով հաղթանակ է տանում[44]։ Պատասխան խաղում, որը ավարտվում է մրցակցի 7-1 ջախջախիչ հաշվով հաղթանակով՝ Ադերինսոլան կրկին գոլի հեղինակ է դառնում[45]։ Եվրոպայի Լիգայի երկրորդ որակավորման փուլում «Կայրատի» մրցակիցն է դառնում Նիդերլանդների առաջնությունում հանդես եկող «ԱԶ»-ն։ Առաջին խաղում ղազախստանյան ակումբը 2-0 հաշվով հաղթանակ է տանում շնորհիվ Էսեոլայի հեղինակած երկու գոլերի։ Վերջինիս արագությունը իսկական խնդիր էր դարձել մրցակից թիմի պաշտպանների համար[46][47]։ Դարպասի առաջին գրավման ժամանակ ուկրաինացի հարձակվողը ցուցադրում է անհատական վարպետություն՝ շրջանցելով մրցակից թիմի երկու պաշտպաններին[48][49]։ ՊՖԼ-ն ճանաչում է Ադերինսոլային, որպես Ղազախստանի առաջնության հուլիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ[50]։

Խաղաոճ խմբագրել

Օժտված է հրաշալի արագությամբ և ֆիզիկական տվյալներով, համատեղելով այդ ամենը նպատակասլացության հետ և խաղադաշտի ամբողջ երկայնքով մեծ ուժով ձգվող անսպասելի տեղափոխություններով, որոնց միջոցով էլ նա փոքր հաղթանակներ է տանում խաղային գործընթացների ընթացքում[14][51][52]։ Այս որակների պատճառով մրցակիցների համար դժվար է դառնում նրան վերահսկելը[51][53]։ Ադերինսոլան հիշում է, որ Դինամոյի հետ մարզումների ժամանակ թեսթերի արդյունքներով նա ակումբի կազմում մտնում էր ամենաարագ ֆուտբոլիստների եռյակի մեջ[3][8][24][54]։ Ֆուտբոլային փորձագետ Արտուր Վալերկոն բնութագրել է նրան այսպես․

Ադերինսոլան իր ակտիվում ունի անհավանական արագություն, արագացում և մրցակցի պաշտպանների հնարքների միջոցով շրջանցելու կարողություն։ Նման պայմանների դեպքում նա կարող է 15-20 գոլ հեղինակել մեկ մրցաշրջանի ընթացքում, եթե օգտագործի իր ուժերը ամբողջությամբ[16]։

Ընդ որում, Ադերինսոլան աչքի չի ընկնում կանոնավոր ստանդարտ խաղերով, հաջող խաղերի կողքին կան նաև ժամանակավոր ձախողված շրջաններ[14]։ Կիևի «Արսենալի» նախագահ Ալեքսեյ Կիկիրեշկոյի խոսքերով մարզումների ժամանակ նրան անհատական մոտեցում է հարկավոր[55]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Валерко А. (2015 թ․ փետրվարի 1). «Адеринсола Эсеола: «За четыре года в Украине ничего не изменилось»». Footboom.com. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Эсеола Адеринсола: «Верю в «Арсенал»!»». Официальный сайт ФК «Арсенал» (Киев). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Белозёров Е. (2017 թ․ մարտի 15). «Африканская жемчужина из Житомира». Спорт-Экспресс в Украине. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  5. «Темнокожий житомирянин Адеринсола Эсеола дебютировал в Динамо Киев». Журнал Житомира. 2009 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  6. «Контрольный матч. «Динамо» — «Десна» — 1:0». Официальный сайт ФК «Динамо» (Киев). 2009 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  7. «Статистика турнира» (անգլերեն). Soccerway. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  8. 8,0 8,1 8,2 Андрейченко И. (2016 թ․ օգոստոսի 9). «Эсеола: При мне из молодых в основу Динамо пробился только Ярмоленко». Sport.ua. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  9. «Кубок м. Києва серед команд дорослих — 2014 р.» (ուկրաիներեն). Официальный сайт Федерации футбола города Киева. 2014 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  10. «Украинский форвард нигерийского происхождения — на просмотре в Израиле». UA-Футбол. 2015 թ․ ապրիլի 5. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  11. «Профиль игрока» (անգլերեն). Allplayers.in.ua. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  12. «Десна подписала Эсеолу». UA-Футбол. 2015 թ․ հուլիսի 25. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  13. Соловей П. (2015 թ․ հուլիսի 26). «Нефтяник-Укрнефть — Десна 1:1. С равными шансами на успех». UA-Футбол. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  14. 14,0 14,1 14,2 Валерко А. (2015 թ․ դեկտեմբերի 4). «Первая лига. Итоги полугодия. Десна». Sportarena.com. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  15. «Динамо — Десна 4:1». football.ua. 2015 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  16. 16,0 16,1 Валерко А. (2015 թ․ նոյեմբերի 27). «Первая лига. Лучшие трансферы первого полугодия». Sportarena.com. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  17. Самоткан Ю. (2016 թ․ փետրվարի 5). ««Александрия» двоих подписала и одного продлила». Footboom.com. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  18. Рыженко А. (2016 թ․ մարտի 19). «Черноморец — Александрия 1:2. Игра для своих». UA-Футбол. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  19. «Матвеев и Эсеола покинут Александрию, Гитченко на подходе». Sportarena.com. 2016 թ․ մայիսի 26. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  20. «Десна может подписать Эсеолу, Д. Зозулю и Солдата». Sportarena.com. 2016 թ․ հունիսի 24. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  21. ««Арсенал-Киев» подписал Гетьмана, Эсеолу, Семенюка и ещё несколько новичков». Matchday. 2016 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  22. Барков О. (2017 թ․ հունվարի 30). «Адеринсола Эсеола: «Предложение „Зирки" было наиболее комфортным»». Footboom.com. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  23. Валерко А. (2016 թ․ նոյեմբերի 22). «Цифры, факты, личности, мгновения. Главное о 20-м туре первой лиги». Sportarena.com. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  24. 24,0 24,1 Валерко А. (2016 թ․ դեկտեմբերի 12). «Первая лига. Сборная первого полугодия». Sportarena.com. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  25. 25,0 25,1 «Эсеола подписал контракт с Зиркой на полтора года». Sportarena.com. 2017 թ․ հունվարի 30. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  26. «Адерінсола Есеола — гравець «Зірки»» (ուկրաիներեն). Официальный сайт ФК «Звезда» (Кропивницкий). 2017 թ․ հունվարի 30. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  27. Сенькив А. (2017 թ․ մարտի 12). «Зирка сенсационно обыграла Динамо». Sportarena.com. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  28. «Адеринсола Эсеола признан лучшим игроком 21-го тура УПЛ». Sportarena.com. 2017 թ․ մարտի 13. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  29. Самоткан Ю. (2017 թ․ մայիսի 20). ««Зирка» — «Волынь» 2:0. Жали, жали и дожали». Footboom.com. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  30. Валерко А. (2018 թ․ փետրվարի 7). «ПФЛ на экспорт и на подъём (часть 2)». Sportarena.com. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  31. 31,0 31,1 «Эсеола имеет варианты в Казахстане и Малайзии — СМИ». Sportarena.com. 2018 թ․ հունվարի 9. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  32. ««Арсенал-Київ» орендував Адерінсолу Есеолу» (ուկրաիներեն). Официальный сайт ФК «Звезда» (Кропивницкий). 2017 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  33. «Эсеола вернётся в Арсенал Киев на правах аренды». Sportarena.com. 2017 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  34. Валерко А. (2017 թ․ դեկտեմբերի 21). «Первая лига. Сборная второго полугодия-2017». Sportarena.com. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  35. «Тренер Арсенала Литовченко: «Наших футболистов хотели переманить более финансово стабильные команды»». Sportarena.com. 2018 թ․ փետրվարի 6. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  36. «Акжайык арендовал Эсеолу». UA-Футбол. 2018 թ․ հունվարի 19. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  37. Кабенов А. (2018 թ․ մայիսի 23). ««Я думал, что похож на Анри». История лучшего бомбардира КПЛ». Prosports.kz. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.(չաշխատող հղում)
  38. «Эсеола возглавил гонку бомбардиров чемпионата Казахстана». UA-Футбол. 2018 թ․ մայիսի 24. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
  39. Акатаев С. (2018 թ․ մայիսի 31). «Эсеола покинет «Акжайык»». Prosports.kz. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  40. «Адеринсола Эсеола — игрок Кайрата». UA-Футбол. 2018 թ․ հունիսի 6. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  41. Дауылбаев Р. (2018 թ․ հունիսի 4). «Эсеола может подписать контракт с «Кайратом»». Prosports.kz. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  42. «Официально: Адеринсола Хабиб Эсеола — игрок «Кайрата»». Официальный сайт ФК «Кайрат». 2018 թ․ հունիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  43. «ЛЕ. Первый квалификационный раунд. Дебют Петряка, поражение Скрипника, оглушительные провалы Максимова и Габалы». UA-Футбол. 2018 թ․ հուլիսի 13. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  44. «Адеринсола Эсеола: «Посвящаю свой гол деду Вите»». Sports.kz. 2018 թ․ հուլիսի 6. Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  45. «ЛЕ. Первый квалификационный раунд. Эсеола забивает за Кайрат, Лех избежал неприятностей». UA-Футбол. 2018 թ․ հուլիսի 19. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  46. Кабенов А. (2018 թ․ հուլիսի 26). «https://m.prosports.kz/news/286157». Prosports.kz. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)(չաշխատող հղում)
  47. «Голландское СМИ назвало главную проблему «АЗ Алкмаар» в матче с «Кайратом»». Sports.kz. 2018 թ․ հուլիսի 26. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  48. «Эсеола делает разницу. Украинец забил два гола в ворота АЗ в матче Лиги Европы». UA-Футбол. 2018 թ․ հուլիսի 26. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  49. «Украинец Эсеола оформил дубль за «Кайрат» в Лиге Европы». Зеркало недели. 2018 թ․ հուլիսի 26. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  50. «Григорчук и Эсеола признаны лучшими в Казахстане в июле». UA-Футбол. 2018 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  51. 51,0 51,1 Валерко А. (2016 թ․ նոյեմբերի 16). «Первая лига. Сборная 19-го тура». Sportarena.com. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  52. Валерко А. (2017 թ․ սեպտեմբերի 12). «Первая лига. Сборная 11-го тура». Sportarena.com. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  53. Валерко А. (2016 թ․ սեպտեմբերի 16). «Первая лига. Сборная 9-го тура». Sportarena.com. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  54. Валерко А. (2015 թ․ դեկտեմբերի 24). «Первая лига. Сборная первого полугодия». Sportarena.com. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  55. Сытник С. (2017 թ․ սեպտեմբերի 8). «Алексей Кикирешко: «К Эсеоле у „Арсенала" индивидуальный подход — имеется „плёточка"»». Footboom.com. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել