Ադեմ Դեմաչի (ալբ․՝ Adem Demaçi, փետրվարի 26, 1936(1936-02-26)[1], Podujeva, Morava Banovina, Հարավսլավիայի Թագավորություն - հուլիսի 26, 2018(2018-07-26)[2], Պրիշտինա), ալբանական ծագմամբ կոսովացի գրող և քաղաքագետ։

Ադեմ Դեմաչի
ալբ․՝ Adem Demaçi
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 26, 1936(1936-02-26)[1]
ԾննդավայրPodujeva, Morava Banovina, Հարավսլավիայի Թագավորություն
Մահացել էհուլիսի 26, 2018(2018-07-26)[2] (82 տարեկան)
Մահվան վայրՊրիշտինա
Քաղաքացիություն Հարավսլավիայի Թագավորություն,  Italian protectorate of Albania,  Albanian Kingdom,  Democratic Federal Yugoslavia,  Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետություն,  ՀՍՖՀ,  Սերբիա և Չեռնոգորիա,  Սերբիա և  Կոսովո
ԿրթությունՊրիշտինայի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող և իրավապաշտպան
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Adem Demaçi Վիքիպահեստում

Կյանք խմբագրել

28 տարի անց է կացրել բանտում` Հարավսլավիայում ալբանական ժողովրդի նկատմամաբ վատ վերաբերմունքի դեմ արտահայտվելու, ինչպես նաև կոմունիզմի և Իոսիպ Բրո Տիտոյի վարչակարգը քննադատելու պատճառով։ Բանտարկության ժամանակ ճանաչվել է «Amnesty International» խղճի բանտարկյալ։ Հայտնի էր «Կոսովացի Նելսոն Մանդելա» մականվամբ[3]։

Բանտից ազատվելուց հետո՝ դարձել է մարդու իրավունքների և հիմնարար ազատության պաշտպանության խորհրդի նախագահ։ 1992 թվականին Եվրոպական խորհրդարանի կողմից պարգևատրվել է Սախարովի անվան մրցանակով։ 1966 թվականին առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։

1988-1999 թվականներին Կոսովոյի ազատագրության բանակի քաղաքական ներկայացուցիչն էր։ Պատերազմի ժամանակ նա չի լքել Կոսովոն։

Հանդես է եկել Կոսովոյի փոքրամասնությունների իրավունքի պաշտպանի դերում։ Մինչև 2004 թվականը Կոսովոյի ռադիոյի և հեռուստատեսության տնօրենն էր, Կոսովոյի գրողների միության նախագահը` 2005-2007 թվականներին։ Նա «Ինքնորոշում» կուսակցության անդամ Ալբինա Կուրտի համախոհն էր։

Մահ խմբագրել

Ադամ Դեմիչին մահացել է 2018 թվականի հուլիսի 26-ին, 82 տարեկան հասակում, Պրիշտինայում։ Նրա մահը նշանավորել են եռօրյա ազգային սգով։ 2018 թվականի հուլիսի 28-ին Դեմեչիին հուղարկավորել են Պրիշտինայի նահատակների գերեզմանատանը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել