Ադեմար Բառե դը Սեն-Վենան
Ադեմար ժան Կլոդ Բառե դը Սեն-Վենան (ֆր.՝ Adhémar Jean Claude Barré de Saint-Venant, օգոստոսի 23, 1797[1][2][3][…], Q83712177?, Վիլյե-էն-Բրե - հունվարի 6, 1886[1][2][3][…], Սենթ-Ուան), մեխանիկայի բնագավառի ֆրանսիացի գիտնական։ Փարիզի Գիտությունների Ակադեմիայի անդամ (1868)։ 1816 թ. ավարտել է Փարիզի պոլիտեխնիկական դպրոցը։ Հիմնական աշխատությունները վերաբերում են առաձգականության տեսությանը, նյութերի դիմադրությանը, հիդրավլիկային և հիդրոդինամիկային։ Սահմանել է առաձգականության տեսության խնդիրների լուծման այսպես կոչված կիսահակադարձ մեթոդը, ձևակերպել է սահմանային պայմանների սեղմման սկզբունքը և կառուցել պրիզմայաձև ձողերի ոլորման և ծռման ընդհանուր տեսությունը (1855)։ Հետազոտել է առաձգական ձողերի փոխհարվածները։ Հիմք է դրել իդեալական պլաստիկ մարմնի պլաստիկության տեսությանը։
Ադեմար Բառե դը Սեն-Վենան ֆր.՝ Adhémar Barré de Saint-Venant | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 23, 1797[1][2][3][…] Q83712177?, Վիլյե-էն-Բրե |
Մահացել է | հունվարի 6, 1886[1][2][3][…] (88 տարեկան) Սենթ-Ուան |
Բնակության վայր(եր) | Ֆրանսիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, քիմիկոս, engineer of the French Corps of Bridges and Roads և literary translator |
Գործունեության ոլորտ | մաթեմատիկա, առաձգականության տեսություն և քաղաքաշինություն |
Անդամակցություն | Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Ռուանի գիտությունների, գրականության և արվեստի ակադեմիա և Société archéologique, scientifique et littéraire du Vendômois? |
Ալմա մատեր | Պոլիտեխնիկական դպրոց և Ճանապարհների և կամուրջների ազգային դպրոց |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1] |
Եղել է գիտական ղեկավար | Joseph Valentin Boussinesq?[4] |
Ինչով է հայտնի | Սեն-Վենանի սկզբունք |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Julie Rohault de Fleury?[6][7][8] |
Հայր | Jean Barré de Saint-Venant? |
![]() |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Structurae — Ratingen: 1998.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 5,0 5,1 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ Geneanet (ֆր.) — 2000.
- ↑ http://www.chateau-fort-manoir-chateau.eu/chateaux-loir-cher-chateau-a-saint-ouen-chateau-de-villeporcher.html
- ↑ Bulletin de la Sabix — 1992. — Iss. 9. — ISSN 0989-3059; 2114-2130 — doi:10.4000/sabix.603
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |