Ադամ Սիլվեր (անգլ.՝ Adam Silver, ապրիլի 25, 1962(1962-04-25), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան, Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) ներկայիս կոմիսար։

Ադամ Սիլվեր
Adam Silver
Դիմանկար
Ծնվել էապրիլի 25, 1962 (62 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք, Նյու Յորք նահանգ, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԴյուկի համալսարան
Չիկագոյի
համալսարան
Մասնագիտությունօպերատոր-բեմադրիչ, փաստաբան, գործարար և իրավաբան
ԱշխատանքNBA-ի կոմիսար
(2014-այժմ)
Զբաղեցրած պաշտոններNBA-ի կոմիսիոներ
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն[1]
 Adam Silver Վիքիպահեստում

Սիլվերը զբաղեցնում է կոմիսարի պաշտոնը 2014 թվականի փետրվարի 1-ից[2]։

Վաղ կյանք խմբագրել

Սիլվերը ծնվել է Նյու Յորքի հյուսիսում գտնվող Ռայ արվարձանում՝ հրեաների ընտանիքում[3]։ Վաղ տարիքից երկրպագել է «Նյու Յորք Նիքս» ակումբին[4]։

Ռայի ավագ դպրոցն ավարտելուց հետո[5] ընդունվել է Դյուկի համալսարան։ 1984-1985 թվականներին աշխատել է որպես Դեմոկրատական կուսակցության պատգամավոր Լես Օքոյնի իրավախորհրդատու[6]։

1988 թվականին ավարտել է Չիկագոյի համալսարանը՝ ստանալով իրավագետի աստիճան[7]։

Մինչև NBA-ին միանալը, աշխատել է Նյու Յորքի «Cravath, Swaine & Moore» կոչվող իրաբանական ձեռնարկությունում, ինչպես նաև եղել է դաշնային դատավոր Քիմբա Վուդի օգնականը[8]։

Կարիերա խմբագրել

Սիլվերն աշխատանքի է անցել NBA-ում 1992 թվականին։ Տարիների ընթացքում զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ կոմիսարի օգնական, աշխատակազմի ղեկավար, «NBA Entertainment»-ի ավագ փոխնախագահ, այնուհետև՝ նախագահ։

NBA-ի կոմիսար խմբագրել

Դեյվիդ Սթեռնի՝ 2014 թվականին թոշակի անցնելու մասին հայտարարությունից հետ, տնօրենների խորհուրդը 2012 թվականին, փակ ընտրությունների արդյունքում ընտրում է Սիլվերին որպես Սթեռնի իրավահաջորդող։

Սիլվերի՝ որպես կոմիսար կատարած առաջին ուշագրավ որոշումը «Լոս Անջելես Կլիպերսի» նախագահ Դոնալդ Սթեռլինգին ցմահ որակազրկելն էր (բասկետբոլում ցանկացած աշխատանք կատարելու գործունեության իրավունքի կասեցում), ինչը կատարվել էր այն բանից հետո, երբ Սթեռլինգը ընկերուհու հետ հեռախոսազրույցում նրան խնդրել էր սոցիալական ցանցերում աֆրոամերիկացիների հետ լուսանկարներ չտեղադրել և նրանց իր թիմի խաղերին չբերել։ Բացի որակազրկումից, Սիլվերը Սթեռլինգին տուգանում է 2,5 միլիոն ԱՄՆ դոլարով, ինչն NBA-ի սահմանադրությամբ տուգանքի առավելագույն չափն է[9][10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.foxbusiness.com/sports/nba-commissioner-silver-donated-maximum-amount-to-biden-campaign
  2. «Մամլո հաղորդագրության հայտարարությունը Սիլվերի` կոմիսարի տեղակալ նշանակվելու մասին». «NBA.com». 2006 թ․ ապրիլի 19. Վերցված է 2014 թ․ հունիսի 30-ին.
  3. «Հրեական խմբերը ռասայական բնույթի վիրավորանքներ են հնչեցնում Դոնալդ Սթեռլինգի հասցեին». «Ջյուիշ ջըրնալ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.
  4. 4:19. «Ադամ Սիլվեր, NBA-ի հաջորդ կոմիսարը». Espn.go.com. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին. {{cite web}}: |author= has numeric name (օգնություն)
  5. «Silver mettle». www.sportsbusinessdaily.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  6. Լոֆթոն, Ջոն Լոմբարդո; Թերի Լեֆթոն (2013 թ․ հոկտեմբերի 21). «Արծաթե խառնվածք». «Սպորտսբիզնես դեյլի». Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  7. «Դյուկի շրջանավարտ Սիլվերը դառնալու է NBA-ի հաջորդ կոմիսարը». «M.dukechronicle.com». 2012 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.(չաշխատող հղում)
  8. Սոշնիկ, Սկոտ. «Սիլվերը դառնում է NBA-ի կոմիսարը` Սթեռնի թոշակի անցնելուց հետո». «Բիզնես ուիք». Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
  9. «ՔԼԻՓԵՐՍԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ՑՄԱՀ ՈՐԱԿԱԶՐԿՈՒՄՆ ՕԲԱՄԱՅԻ ՍՐՏՈՎ Է». «ԱրմՍպորտ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 1-ին.
  10. «Սթեռլինգի որակազրկումից հետո, Կլիպերսի մարզիչը նշում է, որ թիմն սկսում է ապաքինվել». Abcnews.go.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.