Ադամելիտ, ալկալային խմբի գրանիտային ապար՝ կազմված հիմնականում պլագիոկլազ, քվարց, կալիումական դաշտային սպաթ, փայլար միներալներից։ Կառուցվածքը բյուրեղային է, գույնը՝ բաց մոխրագույն կամ վարդագույն։ Տարածված է Մեղրու պլուտոնի հարավարևմտյան մասում։ Կայուն ֆիզիկամեխանիկական հատկությունների շնորհիվ որոշ տարատեսակներ օգտագործվում են շինարարության մեջ։

Անվան ծագումնաբանություն խմբագրել

Ադամելիտ բառն առաջացել է Իտալիայի Ադամելո լեռան անունից։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։