«Ի սեր Աստծո» (անգլ.՝ For the Love of God) կամ «Դեմիեն Հիրսթի ադամանդե գանգը» ժամանակակից բրիտանացի նկարիչ Դեմիեն Հիրսթի ամենաթանկարժեք աշխատանքը՝ մարդու գանգ՝ զարդարված ադամանդներով և պլատինով։ Ադամանդե գանգը համարվում է ամենաթանկ արվեստի գործը, որի հեղինակը դեռևս ողջ է։

Ադամանդե գանգ
տեսակքանդակ
քանդակագործԴեմիեն Հյորստ
տարի2007
բարձրություն17,1 սանտիմետր
լայնություն12,7 սանտիմետր
ժանրMemento mori
նյութալմաստ, պլատին և head hair?
գտնվելու վայրWhite Cube?
հավաքածուWhite Cube?

Հիրսթի խոսքերով ստեղծագործության անվանման պատճառը հանդիսացել են մոր խոսքերը, երբ նա որդուն ասել է․ «For the love of God, what are you going to do next?» («ի սեր Աստծո, հետո ինչ ես պատրաստվում անել», for the love of God — «որովհետև դա սեր է առ աստված»[1]։

Հիրսթի համար հիմք է ծառայել տղամարդու գանգը, ենթադրվում է, որ այն եղել է 35-ամյա եվրոպացու գանգ, որն ապրել է 1720 և 1810 թվականներին։ Գանգի ողջ մակերեսը, բացի յուրահատուկ ատամներից, ծածկված է 8․601 ադամանդով[2], ընդհանուր՝ 1106,18 կարատ կշռով։ Ճակատային մասի կենտրոնում գտնվում է ստեղծագործության գլխավոր բաղադրիչը՝ տանձաձև վարդագույն ադամանդը[3]։ Աշխատանքի վրա Հիրսթը ծախսել է 14 միլիոն ֆունտ ստերլինգ։

Առաջին անգամ ստեղծագործությունը հանրությանն է ներկայացվել 2007 թվականի հունիսին՝ Լոնդոնի White Cube պատկերասրահում, մեկ տարի անց գանգը տեղափոխվել է Ամստերդամի պետական թանգարան։ 2007 թվականին ներդրումների նպատակով, այն կոնսորցիումը, որի մեջ մտնում էր նաև Հիրսթը, նրա մենեջեր Ֆրենկ Դարֆին, White Cube պատկերասրահի ղեկավար և հայտնի ուկրաինացի մեկենաս Վիկտոր Պինչուկը, գնել են գանգը 50 միլիոն ֆունտով (100 միլիոն ԱՄՆ դոլար)[4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Бриллиантовый череп "Ради любви к Богу" будет бесплатно выставлен в лондонской галерее». newsarmenia.am. Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.
  2. «Бриллиантовый череп Дэмиена Хёрста - на выставке в Лондоне». Travel.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.
  3. «Бриллиантовый череп стоимостью 100 миллионов долларов». Профессиональный стоматологический портал (сайт) «Клуб стоматологов» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.
  4. «Бриллиантовый череп Дэмиена Херста продан за 100 млн долларов. Его купил сам художник». NEWSru.com. 2007 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել