Ադադ-նիրարի II (մ.թ.ա. մոտ 960 - 891), Ասորեստանի թագավոր մ.թ.ա. 912 - 891 թթ.։

Ադադ-նիրարի II
Իշխանությունմ.թ.ա. 912 - 891
Ծնվել է՝մ.թ.ա. մոտ 960
Մահացել է՝մ.թ.ա. 891
ԵրկիրԱսորեստան
ՆախորդԱշշուր-դան II
ՀաջորդողԹուկուլթի-Նինուրթա II
գերիշխան
ՀայրԱշշուր-դան II
ԵրեխաներԹուկուլթի-Նինուրթա II

ԳործունեությունըԽմբագրել

Ադադ-նիրարի II-ը իր առաջին ռազմական արշավանքը սկսեց մ.թ.ա. 910թ.-ի հոկտեմբեր ամսին, այս անգամ Հաբի երկրի վրա։ Մեծ Զաբուն վեր բարձրանալով, ասորեստանցիները ներխուժեցին Մեհրի երկիրը և գրավեցին Բազին, Սորբալնան, Դուդուանան և Ռուրու գետի ափին գտնվող մի քանի այլ բնակավայրեր։ Այնուհետև հաղթանակած անցնելով Կումմի տարածքով, Ադադ-նիրարիի զորքերը կործանարար հարված հասցրեցին կումացիներին։ Կումացիների թագավոր Իլուան հայտնեց իր հնազանդությունն ու հարկ վճարեց։ Այնուհետև ասորեստանյան բանակը անցնելով Տիգրիսը, գրավեց Կադմուխի շրջանն իր 40 բնակավայրերով։ Ադադ-նիրարին այստեղ գերիների և ունեցվածքի հետ մեկ տեղ ձեռք բերեց նաև խոշոր և մանր եղջերավոր անասունների հոտեր։ Կադմուխի շրջանը միացվեց Ասորեստանին։ Շարունակելով առաջխաղացումը դեպի հյուսիս-արևմուտք Ադադ-նիրարին ներխուժեց Ալզիի տարածք։ Հաղթելով բաբելական արքաներ Շամաշ-Մուդամիկին մ.թ.ա. մոտ 905թ.-ին և Նաբու-շում-ուկինին մ.թ.ա. մոտ 895թ.-ին, Ադադ-նիրարին տարածքային վեճերը լուծեց հօգուտ Ասորեստանի։ Արդյունքում Արրապհայի շրջանը վերջնականապես միացվեց Ասորեստանին, որի հարավային սահմանը գրեթե հասավ Սիպպարա և Դուր-Կուրիգալզու։ Ասորեստանցիների և Նաիրի-ուրարտական առաջնորդների բախումներն այդ շրջանում ակընհայտորեն ընթացել են փոփոխակի հաջողություններով։ Այս փաստի ճշգրիտ լինելու ապացույց կարող է հանդիսանալ Ադադ-նիրարի II-ի հետևյալ խոսքերը. «չորրորդ անգամ արշավեցի Նաիրիի երկր վրա»: Հենց նույն արձանագրության մեջ նշված է որ, Ադադ-նիրարին նվաճել է Ներքին Հաբու երկիրը, գրավել Նահու և Աշնահու բնակավայրերը, ինչպես նաև Նաբդու և Ալզի երկրների բնակավայրերը։ Ասորեստանի արքային հաջողվեց իր ազդեցությանը ենթարկել Կումանի երկիրը, ինչպես նաև Սալուան և Ուրուատրին։ Պատմաբանները նշում են, որ Սալուան նաղկինում գտնվել է Ուրուատրի երկրի կազմում։ Մ.թ.ա. 895թ.-ի հունիս ամսին Ադադ-նիրարի II-ը օգնության հասավ Կումմե քաղաքին, որը հարձակման էր ենթակվել Հաբուի կողմից։ Ասորեստանցիներն այրեցին Հաբուի բնակավայրերը, հավաքեցին դաշտերի բերքը և ուղղարկեցին Ասորեստան։ Մ.թ.ա. 894թ.-ի մարտ ամսին ասորեստանցիները նորից օգնության հասան Կումմե քաղաքին։ Հաբուի բնակավայրեր Սանտուրին, Յասաբդուն, Կունուն, Տապսիան, որոնք ձգձգում էին հարկի վճարումը, ավերվեցին ու քանդվեցին ասորեստանցիների կողմից։