Ադադ-նիրարի III (մ.թ.ա. 822/821-783թթ.),Ասորեստանի թագավոր մ.թ.ա. 811-783 թթ.։

Ադադ-ներարի III
Adad-nirari III transparent.png
Իշխանությունմ.թ.ա. 811 - 783
Ծնվել է՝մ. թ. ա. 822/821
Մահացել է՝մ. թ. ա. 783
ԵրկիրԱսորեստան
ՆախորդՇամշի-Ադադ V
ՀաջորդողՍալմանասար IV
գերիշխան
ՀայրՇամշի-Ադադ V
ՄայրՇամիրամ
ԵրեխաներՍալմանասար IV, Աշշուր-դան III, Աշշուր-նրիարի V

Վաղ տարիներԽմբագրել

Գահ է բարձրացել մանուկ հասակում, հոր Շամշի-Ադադ V-ի մահից հետո։ Մինչ մ.թ.ա. 805թ.-ին, երկիրը ղեկավարել է մայրը Շամիրամը, թեև դրանից հետո էլ վերջինս զգալի կերպով մասնակցություն է ունեցել Ասորեստանի ղեկավարման գործում։

Արշավանք դեպի արևելքԽմբագրել

Ադադ-նիրարին իր մոր Շամիրամի հետ միասին մի շարք արշավանքներ է կատարել դեպի արևելք. մ.թ.ա. 809թ.-ին ընդդեմ Միդիայի, մ.թ.ա. 807թ.-ին ընդդեմ Մանայի, որտեղ բախվել է է ՈՒրարտուի արքա Մենուայի զորքերին, որը նույնպես փորձում էր իր գերիշխանությունը հաստատել Մանայում։ Մանայի և ուրարտացիների դեմ էր ուղղված նաև մ.թ.ա. 806թ.-ի ասորեստանյան բանակի արշավանքը, որի մասսին պահպավել է կցկտուր տեղեկություն։

Պատերազմ Դամասկոսի դեմԽմբագրել

Ադադ-նիրարիի արշավանքը դեպի արևմուտք պսակվեց հաջողությամբ։ Դեռևս մ.թ.ա. 807թ.-ին նրա մայր Շամիրամը ճնշում է Գուզանա քաղաքում բռնկված ապստամբությունը։ Մ.թ.ա. 805թ.-ին պատերազմ է սկսում Դամասկոսի և նրա դաշնակիցների դեմ։ Այս պատերազմը սկսվեց հետևյալ պատճառով. Համաթ քաղաքում իշխանությունը զավթած Զաքիրի դեմ հանդես եկավ մի խմբավորում, որի գլուխ էր կանգնած Դամասկոսի արքա Բեն-Ադադ III-ը։ Այս խմբավորման մեջ էին ընդգրկված ինչպես հյուսիս-սիրիական, այնպես էլ հարավ-սիրիական միության անդամ հանդիսացող Քուի, Հաթթինի, Գուրգումի, Սամալի, Մելիդի, Բիթ-Ագուսի(Արպադի) և մի քանի այլ թագավորներ, ընդամենը 10 թագավոր, որոնց անուները մնացել են անհայտ արձանագրության տեքստի թերի լինելու պատճառով։ Զաքիրը փորձելով մնալ գահին, օգնության է կանչում Ասորեստանի թագավորին։ Վերջինս չի հապաղում ընդառաջ գնալ Զաքրիր խնդրանքին։ Համաձայն արձանագրության մ.թ.ա. 805թ.-ին արշավանք է տեղի ունեցել ընդդեմ Արպադի, մ.թ.ա. 804թ.-ին ընդդեմ Հազազի, մ.թ.ա. 803թ.-ին ընդդեմ Բաալաի(հավանաբար Փյունիկիա)։ Մ.թ.ա. 802թ.-ին Ադադ-նիրարին վերջնականապես տիրեց Սիրիային, գրավելով նրա գրեթե անմատչելի մայրաքաղաք Դամասկոսը, ինչը չէր հաջողվել անել Սալմանասար III-ին։ Ադադ-նիրարին կարողացավ պարտության մատնել Դամասկոսի թագավորությանը հինականում այն պատճառով, քանի որ վերջինս թուլացել էր հարևան երկրների(Իսրայել—Հյուսիսային թագավորություն, Համաթ) դեմ մղած ծանր պատերազմների արյունքում։ Բրդով ու մետաղական արտադրանքներով հայտնի Դամասկոսի գրավումը մեծ նշանակություն ունեցավ Ասորեստանի տնտեսության համար։ Դամասկոսը խոշոր քաղաք էր ընկած Միջագետքից դեպի Փյունիկիայի ծովափնյա քաղաքներ տանող, ինչպես նաև Փոքր Ասիայից Արաբիայի խորքերը տանող քարավանային ճանապարների խաչմերուկում։ Ադադ-նիրարիի ձեռք բերած ավարի մեջ եղել է մեծ քանակությամբ երկաթ 5000 տաղանդ(151.500 կգ)։

Այլ արշավանքներ դեպի արևմուտքԽմբագրել

Ադադ-նիրարին արևմուտքից դեպի Եփրատ կատարած իր արշավանքների մասին հաղորդում է հետևյալ կերպով. «Ես նվաճեցի Խաթթին, Փյունիկիայի ամբողջ երկիրը, Տյուրոսը, Սիդոնը, Բիթ-Խումրին, Եդոմը, փղշտացիների երկիրը մինչև ծով(Միջերկրական ծով) և նրանց վրա հարկ ու տուրք դրեցի։ Հարկ է նշել, որ այս բոլոր ծովափնյա երկրները չեն պատերազմել Ասորեստանի հետ, այլ կամավոր կերպով հարուստ ընծաներ են ուղարկել Ադադ-նիրարիին, այդպիսով հայտնելով իրենց հպատակությունը։ Եդոմի և փղշտացիների երկրի կամավոր հպատակությունը Ասորեստանին մոտեցրեց գրեթե Եգիպտոսի սահմաններին։ Այնուամենայնիվ Դամասկոսի նվաճումը ժամանակավոր հաջողություն էր։ Ադադ-նիրարիին այդպես էլ չհաջողվեց ամրապնդվել Սիրիայում և Պաղեստինում։

Հաղթանակ Բաբելոնի նկատմամբԽմբագրել

Մ.թ.ա. 802թ.-ին Ադադ-նիրարին նշանակալի հաղթանակ է տանում Բաբելոնի և քաղդեական ծովափնյա պետությունների նկատմամբ։ Նա գերի է վերցնում բաբելական արքա Բաբա-ախ-իդդինին և Բաբելոնի հետ պայմանագիր կնքում։ Այդ պայմանագրով Ասորեստանի արքան դառնում է Բաբելոնի հովանավորը։ Այս պայմանագրով ամրապնդվեց Ասորեստանի համար նպաստավոր սահմանային գիծը,որը հաստատվել էր դեռևս Շամշի-Ադադ V-ի կողմից։ Հարուստ ընծաներ են ուղարկվել դեպի բաբելոնյան գլխավոր տաճարներ։ Ասորեստանցիներն սկսեցին ամեն կերպ ընդգծել երկու ժողովուրդների մշակութային և կրոնական միասնությունը։

Արշավանքներ կառավարման վերջումԽմբագրել

Մ.թ.ա. 802թ.-ից հետո տեղի ունեցած իրադարձություները Նիմրուդի արձանագրությունները չեն լուսաբանում, սակայն այլ աղբյուրներից հայտնի, որ այդ տարվանից հետո Շամիրամը և Ադադ-նիրարին կատրել են ևս 6 արշավանք դեպի Մարաստան(մ.թ.ա.800, 799, 793, 792, 788 և 787թվականներին) և մեկ արշավանք դեպի Նամրու մ.թ.ա. 797թ.-ին։ Ըստ Կտեսիասի Շամիրամը պատերազմել է հեռավոր արևելքում ընդհուպ մինչև Բակտրիայում։ Մ.թ.ա. 802թ.-ից 787թ.-ն ընկած ժամանակահատվածում ասորեստանցիները կարող էին զգալիորեն առաջ շարժվել դեպի արևելք, սակայն իրականում դժվար թե հասած լինեին Բակտրիա։ Բացի վերը նշված արշավանքները Ադադ-նիրարին իրականացրեց մեկ այլ արշավանք դեպի Եփրատ Մանցուատու երկրի դեմ մ.թ.ա. 796թ.-ին և 3 արշավանք ճնշելու Իտուա երկրի ապստամբությունը մ.թ.ա. 790, 783, 782 թվականներին, ինչպես նաև 3 արշավանք Դեր քաղաքի դեմ մ.թ.ա. 795 և 794 թվականներին, որն ուղղված էր հավանաբար Բաբելոնին աջակցող էլամացիների դեմ։

Պատերազմ ընդդեմ ՈՒրարտուիԽմբագրել

Սակայն ինչպես և իր հոր օրոք, Ադադ-նիրարի գահակալության ընթացքում Ասորեստանի գլխավոր մրցակիցը շարունակում էր մնալ Ուրարտուն: Մ.թ.ա. մոտ 802-801 թվականներին ուրարտական թագավոր Մենուան իր տրիապետության տակ գցեց Մանաին և այնտեղ կառուցեց Մեշտա բերդը(այժմ Տաշ-Թեպե): Այդ մասին է վկայում բերդում գտնված Մենուայի արձանագրությունը: Վերջինիս հետ Ադադ-նիրարին պատերազմել է Վանա լճի հարավում Խուբուշկիայում 4 անգամ(մ.թ.ա. 801, 791, 785 և 784թվականներին), 1 անգամ պատերազմել է Լյուսիա քաղաքի մոտակայքում մ.թ.ա. 798թ.-ին և մեկ անգամ էլ Եփրատի վերին հովտում գտնվող Պիզի երկրում մ.թ.ա. 786թ.-ին, բայց հաջողություն չի ունեցել: