Ադադ-Նիրար II

Ասորեստանի արքա

Ադադ-Նիրար II (աքքադերեն՝ «Ադա՛դ, օգնության հասի՛ր», մ.թ.ա. 10-րդ դար - մ. թ. ա. 891), Ասորեստանի արքա մոտավորապես մ.թ.ա. 912 —891 թվականների, Աշուր-դանա 2-րդի որդին և ժառանգորդը, որը վերջ է դրել խառնակություններին և ամրապնդեց ասորեստանյան մայրաքաղաք Աշուրը։

Ադադ-Նիրար II
Ծնվել է՝մ.թ.ա. 10-րդ դար
Մահացել է՝մ. թ. ա. 891
ԵրկիրՆորասորեստանյան թագավորություն
գերիշխան
ՀայրԱշուր-դան II
ԵրեխաներԹուկուլթի-Նինուրթա II

Կենսագրություն խմբագրել

Մ.թ.ա. 910 թվականին արահսամնա ամսի 4-ին (հոկտեմբեր-նոյեմբեր) Ադադ-Նիրար II-ը սկսեց առաջին ռազմական արշավանքը, այս անգամ ուղղված Հաբին երկրի դեմ (Զամուայից հյուսիս-արևմուտք ընկած լեռնային շրջաններ)։ Բարձրանալով Մեծ Զավ գետի երկայնքով դեպի վերև՝ ասորեստանցիները ներխուժել են Մեհրի երկիրը և գրավեցին Բազին, Սորբալնուն, Դուդուանուն և Ռուռու գետի ափի մյուս բնակավայրերը (Ուրմիա լճից դեպի արևմուտք)։ Այնուհետև հաղթականորեն անցնելով Կումմեի տարածքով՝ Ադադ-Նիրար II-ի զորքերը ջախջախիչ հարված են հասցրել կումմեցիներին։ Կումմեցիների արքան հնազանդվել է և համաձայնվել հարկ վճարել։ Ապա ասորեստանյան զորքը անցել է Տիգրիս գետով և գրավել է Կադմուխեն՝ քառասուն բնակավայրերով։ Այստեղ գերիներից և ավարից բացի, Ադադ-Նիրարը զավթել է նաև մանր և խոշոր եղջերովոր անասունների հոտեր։ Կադմուխեի շրջանը միացվել է Ասորեստանին։ Շարունակելով առաջխաղացումը դեպի հյուսիս-արևմուտք՝ Ադադ-նիրարը հասել է մինչև Տիգրիսի ակունքները և մտել Ալզիի տարածք։

Բաբելոնական երկու արքաներ Շամաշ-Մուդամիկի և (շուրջ մ.թ.ա. 905 թվականին) և Նաբու-շում-Ուկին I-ի (շուրջ մ.թ.ա. 895 թվականին) նկատմամբ հաղթանականներ տանելով՝ Ադադ-նիրարը լուծել է սահմանային վեճը հօգուտ Ասորեստանի։ Արդյունքում վերջնականապես Ասորեստանին են միացել Արապհիի շրջանը, իսկ Ադադ-նիրարի տերության հարավային սահմանը հասել է մինչևԴուր-Կուրիգալզի և Սիպպար։

Մ.թ.ա. 900-800-ական թվականներին ասերոստանյան զորքերի և նաիրի-ուրարտական առաջնորդների միջև բախումներն ընթացել են փոփոխակի հաջողություններիով։ Հենց Ադադ-նիրարի խոսքերն են վկայում այս մասին՝ «չորրորդ անգամ արշավեցի Նաիրիի տարածքների վրա»։ Այս նույն գրության մեջ հետագայում ասվում է, որ նա նվաճել է Ներքին Հաբհի երկիրը, գրավել է Նահու և Աշնահու բնակավայրերը, հնազանդեցրել է Նաբդու և Ալզի երկրները։ Թագավորական տիտղոսացանկից երևում է,որ ասորեստանյան կառավարիչը անցել է Լուլումե, Հաբհի (Հաբհու), Զամուա երկրներով մինչև Նամարի լեռնանցքը և «լայնարձակ Կումանի երկրից մինչև Մեհրի երկիրը, ինչպես նաև Սալուային և Ուրարտուին ծնկի է բերել»։ Պատմաբանները նշում են, որ հատկապես շեշտվում է Սալուան, որովհետև նախկինում Ուրարտուի մասն է կազմել։

Մ.թ.ա. 895 թվականի սիմանու ամսի 15-ին (մայիս-հունիս) Ադադ-նիրար II-ը օգնության է հասել Կումմե քաղաքին, որը հարձակման էր ենթարկվել Հաբհու երկրի կողմից։ Հաբհուի բնակավայրերը հրդեհվել են, դաշտերի բերքը հավաքվել և ուղարկվել է Ասորեստան, իսկ փրկված բնակչության վրա դրվել է հարկային պարտադրանքը, նախկինից էլ ավելի ծանր հարկեր։ Մ.թ.ա. 894 թվականի նիսանու ամսին (մարտ-ապրիլ) ասորեստանցիները դարձյալ օգնության են հասել Կումմեին։ Հաբհու երկրի Սատնուրի, Յասաբդու, Կուննու, Տապսիա բնակավայրերը, որոնք ուշացրել էին լծկան ձիերով հարկը, ավերվել են և հրդեհվել։

Համաձայն «Ասորեստանյան արքաների ցուցակի»՝ Ադադ-նիրար II-ը կառավարել է 21 տարի[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • «Рамман-Нирари». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Книга:Эрлихман В.В.: Правители мира|1|1
  • Dietz-Otto Edzard: Geschichte Mesopotamiens. C.H.Beck Verlag, München 2004, ISBN 3-406-51664-5.
  • Helmut Freydank u.a.: Lexikon Alter Orient. Ägypten * Indien * China * Vorderasien. VMA-Verlag, Wiesbaden 1997, ISBN 3-928127-40-3, S. 11f.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադադ-Նիրար II» հոդվածին։