Ագրոօդերևութաբանական կանխատեսումներ

Ագրոօդերևութաբանական կանխատեսումներ, գյուղատնտեսական աշխատանքների և օբյեկտների վրա ազդող ագրոկլիմայական պայմանների կանխատեսում, որը ագրոօդերևութաբանական և օդերևութաբանական կայաններից, ագրոօդերևութաբանական դիտարկումներով և հատուկ ուսումնասիրություններով ստացված արդյունքների հիման վրա տալիս է օդերևութաբանական պայմանների քանակական գնահատումը, որն առկա է կանխատեսման կազմման պահին[1]։

Տեսակներ խմբագրել

Ագրոօդերևութաբանական կանխատեսումների՝ օդերևութաբանական ծառայությունների օպերատիվ ստորաբաժանումների կողմից մշակվող տեսակներից են՝ գարնանային դաշտային աշխատանքների սկզբում արդյունավետ խոնավության պաշարների, վեգետացիայի շրջանում ցանքերի ջերմապահովվածության, հիմնական մշակաբույսերի բերքի, ձմռան փուլում աշնանացան բույսերի վիճակի կանխատեսումները[1]։

Մեթոդներ խմբագրել

Ագրոօդերևութաբանական կանխատեսման մեթոդները հիմնվում են բազմաթիվ գործոններով պայմանավորված (որոնցից ավելի ակտիվ են օդերևութաբանակ գործոնները) երևույթի կամ գործընթացի ելակետային և վերջնական վիճակի քանակական ցուցանիշների կապի վրա։

Մշակվել են տարբեր մեթոդներ՝ ոռոգման և ջրման չափաքանակների, մշակաբույսերի որոշ հիվանդությունների ու վնասատուների երևալու, բերքի որակի և այլ կանխատեսման մեթոդներ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել