Ագրոքիմիական ծառայություն

Ագրոքիմիական ծառայություն, գյուղատնտեսության ագրոքիմիական սպասարկումն ապահովող կազմակերպություն։

Խնդիրներն են հանքային պարարտանյութերի և այլ քիմիական նյութերի արդյունավետ կիրառման գիտնականորեն հիմնավորված հանձնարարականների մշակումը, հողի ագրոքիմիական քարտեզագրումը, տնտեսության՝ հանքային պարարտանյութերի պահանջի սահմանումը, դրանց կիրառման վերահսկողությունը, ագրոքիմիական գիտելիքների պրոպագանդումը։

Հայաստանում ագրոքիմիական ծառայությունը ստեղծվել է 1964 թվականին, ՀԽՍՀ գյուղատնտեսության մինիստրության հողագիտության և ագրոքիմիայի գիտահետազոտական ինստիտուտին առընթեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 60