Ագրեսիվ միջավայր, հեղուկ կամ գազային միջավայր, որը քայքայում է իր մեջ գտնվող պինդ նյութերը։

Ագրեսիվ միջավայր են՝ ջուրը, հիմքերը, թթուները, աղերը և նրանց ջրային լուծույթները, օդը և թթվածին, քլոր, ֆտոր, ազոտի օքսիդներ պարունակող գազերը են։ Ագրեսիվ միջավայր են նաև հողը և որոշ պինդ նյութեր, որոնց ագրեսիվ ներգործությունը պայմանավորված է խոնավության առկայությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 59