Ագռավ (համաստեղություն)
համաստեղություն
Ագռավ, փոքր համաստեղություն հարավային երկնքում։ Այն պարունակում է ընդամենը 11 աստղ, որոնք տեսանելի են անզեն աչքով (5.5 մեծությունից ավելի պայծառ)։ Դա Պտղոմեոսի նշած 48 համաստեղություններից մեկն է եղել, ով նրա մեջ հաշվել է 7 աստղ[1], և ժամանակակից 88 համաստեղություններից մեկն է։
Համաստեղություն | |
![]() | |
Լատիներեն անվանում | Corvus |
---|---|
Հապավում | Crv |
Մասն է | Հարավային երկնային կիսագունդ |
Հակում | −20 |
Մակերես | 184 քառակուսի աստիճան |
Հիմնական աստղեր | 4 |
Բայեր/Ֆլեմստիդ աստղեր | 10 |
Ճանաչված մոլորակներով աստղեր | 1 |
Պայծառ աստղեր | 2 |
Մոտակա աստղեր | 1 |
Ամենապայծառ աստղ | γ Crv (Gienah) (2.59մ) |
Ամենամոտիկ աստղ | α Crv (48.2 լտ) |
Ասուպային հոսքեր | Կորվիդներ (հունիսի 26) |
Հարևան համաստեղությունները | Կույս Գավաթ Հիդրա |
Անվանված է | ագռավ |
![]() | |
![]() | |
Տեսանելի է +60° և −90°. լայնությունների միջև: Ամենատեսանելին է մայիս ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին): |
Այս համաստեղությունում են գտնվում Ալեհավաք յուրօրինակ գալակտիկան, որն ինքը երկու գալակտիկաների՝ NGC 4038-ի և NGC 4039-ի է փոխացդուցությունից է բաղկացած, և NGC 4361 մոլորակային միգամածությունից[2]։
Աղբյուրներ Խմբագրել
- ↑ Cyclopaedia, 1728
- ↑ «Ագռավ համաստեղությունը (անգլերեն)»։ Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 5-ին։ Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 28
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 53)։ |