Կնյուն

բույսերի ցեղ
(Վերահղված է Ագռավի ծաղիկից)
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Միաշաքիլավորներ
Կարգ Հացազգիներ
Ընտանիք Կնյունազգիներ
Ցեղ Կնյուն
Լատիներեն անվանում
Juncus
L. (1753)
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ
Այլ անուններ

Դոզա, ճղեմ, ագռավի ծաղիկ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Կնյուն (լատին․՝ Juncus), դոզա, ճղեմ, ագռավի ծաղիկ, կնյունազգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 250։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

 

Կնյունի տեսակները հիմնականում ունեն կոճղարմատներ, իսկ որոշներն առաջացնում են խոշոր (մինչև 1,5 մ տրամագծով) գուղձեր (օրինակ՝ սուր Կնյուն)։ Ցողունը կանգուն է, նեղ գծաձև, բարձրանում՝ 10-150 սմ։ Տերևները տափակ են, ակոսավոր, խողովակաձև։ Ծաղկաբույլը հուրան է, ծաղիկները՝ կանաչավուն։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը եռանիստ տուփիկ է։ Կնյուն բարալիկը (J. tenuis) հազվադեպ հանդիպում է Գետավան գյուղի (Լոռու մարզ) շրջակայքի գերխոնավ հողերում. գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Տեսակները Հայաստանում խմբագրել

 
 
 

Հայաստանում՝ 12 տեսակ՝

  • Կնյուն դոդոշակնյուն (J. bufonius),
  • Կնյուն թելանման (J. filiformis),
  • Կնյուն սեղմված (J. compressus),
  • Կնյուն փայլուն (J. articulatus),
  • Կնյուն սուր (J. acutus) և այլն։

Տարածում խմբագրել

Տարածված է Արարատի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է ճահճոտ, գերխոնավ վայրերում, ճահիճներում, գետերի, լճերի, ջրամբարների ափերին։ Բույսը տարածված է նաև խոնավ վայրերում, տունդրայում և տրոպիկներում[2]։.

Հիմնականում կոսմոպոլիտ է, սակայն որոշ տեսակներ, օրինակ՝

  • Կնյուն թելանմանը (J. filiformis),
  • Կնյուն ալպիականը (J. alpigenus),
  • Կնյուն թուրքմենականը (J. tur- kestanicus) և այլն, բարձրլեռներում ճահճուտներում հազվադեպ են հանդիպում։

Տեսակներ խմբագրել

Համաձայն Կյուիի Թագավորական բուսաբանական այգու տվյալների դասը ընդգրկում է 344 տեսակ[3]

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Кречетович В. И., Гончаров Н. Ф. Род 259. Ситник — Juncus L. // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Б. К. Шишкин. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1935. — Т. III. — С. 504—560. — 636 + XXV с. — 5175 экз.
  • Губанов И. А., Киселёва К. В., Новиков В. С., Тихомиров В. Н. Иллюстрированный определитель растений Средней России. — М.։ Т-во научных изданий КМК, Ин-т технологических исследований, 2002. — Т. 1. Папоротники, хвощи, плауны, голосеменные, покрытосеменные (однодольные). — С. 320—322, 412—427. — ISBN 8-87317-091-6.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Ситник в Биологическом энциклопедическом словаре
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կնյուն» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կնյուն» հոդվածին։