Ագուլիսի Բեգլարյանների մետաքսի մանարան-գործարան

Ագուլիսի Բեգլարյանների մետաքսի մանարան-գործարան, գործարան Ագուլիսում։ Աշխատել է 1870-1900-ական թվականներին։ Գործարանատեր Բեգլարյանը գնել և մշակել է ավելի քան 1300 փութ թաց բոժոժ՝ Ագուլիսի, Որդուարի և այլ տեղերի շերամապահական գործարաններից։ Գործարանում արտադրված մետաքսաթելը հիմնականում արտահանվել է Պետերբուրգ, Մոսկվա, Ֆրանսիա (Մարսել) և Իտալիա[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 36 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։