Ագնեսա Խամոյան

հայ քաղաքական գործիչ

Ագնեսա Խամոյան (հոկտեմբերի 19, 1990(1990-10-19), Դավթաշեն, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 8-րդ գումարման պատգամավոր, լրագրող-քաղաքական մեկնաբան[1]։

Ագնեսա Պողոսի Խամոյան
Ծնվել է1990 թվականի հոկտեմբեր 19
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող
Աշխատանքպատգամավոր
ԱշխատավայրԱզգային ժողով
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Կենսագրություն խմբագրել

Ագնեսա Խամոյանը ծնվել է 1990 թվականի հոկտեմբերի 19-ին Դավթաշեն գյուղում։

2010-2018 թվականներին աշխատել է «Երկիր» օրաթերթում և yerkir.am կայքում[2]։ 2013-2018թթ. եղել է yerkir.am կայքի գլխավոր խմբագիրը։ Եղել է Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման հաղորդավարը։ Հաղորդում է վարել նաև «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունում։

2018 թվականից մինչև 2021 թվականի մայիսը հանդիսացել է 5-րդ ալիք հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման հեղինակ-հաղորդավարը[3]։

Քաղաքական գործունեություն խմբագրել

Ագնեսա Խամոյանը 2021 թվականի հունիսի 20-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր Հայաստան դաշինքի ընտրական ցուցակով[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ագնեսա Խամոյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».
  2. «Ագնեսա Խամոյանին ազատել են աշխատանքից». hayeli.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
  3. «Ագնեսա Խամոյան». Հայաստան Դաշինք. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին. {{cite web}}: Text "POLITICAL ALLIANCE "ARMENIA"" ignored (օգնություն)
  4. «Մեր թիմը հակված է իրենց ամեն օրը դժոխքի վերածել, ամեն հարցի վերաբերյալ հաշվետվություններ պահանջել, խնդիրները վերհանել. Ագնեսա Խամոյան».