Ագարակ (Շապին Գարահիսարի գավառ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագարակ (այլ կիրառումներ)

Ագարակ, գյուղ պատմական Փոքր Հայքում, Շապին-Գարահիսար գավառում։ Թուրքերը գյուղի անունը աղավաղելով դարձրել են Էգրեկ կամ Էգրեք։

Գյուղ
Ագարակ
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառՇապին Գարահիսարի գավառ
Այլ անվանումներԷգրեկ, Էքրեք
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրքեր
Տեղաբնականունագարակցի
Ագարակ (Շապին Գարահիսարի գավառ) (Թուրքիա)##
Ագարակ (Շապին Գարահիսարի գավառ) (Թուրքիա)

XX դարի սկզբին ուներ 220 տուն հայ բնակիչ։ Բնակչության հիմնական զբաղվածությունը անասնապահությունը, երկրագործությունն ու այգեգործությունն էր։

Գյուղը հարուստ է եղել պատմամշակույթային կառույցներով։ Ունեցել է վարժարան, Ս. Թորոս և Ս. Աստվածածին եկեղեցիներ և 3 գերեզմանոց։ Գերեզմանոցից երկուսը հին են և ունեն խաչքարեր և արձանագրություններով տապանաքարեր։

Ագարակն թուրքերի կողմից ավերվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակիչների մի մասը զոհ է գնացել 1915 թվականի մեծ եղեռնի ժամանակ։ Մյուս մասն էլ գաղթել են տարբեր երկրներ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 18
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 50