Ագարակ (գյուղ, Լոռու մարզ)

(Վերահղված է Ագարակ (Լոռու մարզ)ից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագարակ (այլ կիրառումներ)

Ագարակ, գյուղ Հայաստանի Լոռու մարզում՝ Ձորագետի ձախ կողմում։ Գտնվում է մարզկենտրոնից՝ Վանաձորից 34 կմ դեպի հյուսիս։ Գյուղը հիշատակվում է դեռևս 13–րդ դարում։ Այն մտել է Գուգարք աշխարհի Տաշիրք գավառի մեջ։

Գյուղ
Ագարակ
Northern Lori from Pushkin Pass.jpg
Ագարակ գյուղը հեռվում աջ կողմից
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռի
Այլ անվանումներԱգրակ, Ակրակ, Աքրաք, Էգրակ, Էքրեք
Մակերես19.313 կմ²
ԲԾՄ1370 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1․388[1] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունագարակցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքlori.mtad.am/about-communities/471/
##Ագարակ (գյուղ, Լոռու մարզ) (Հայաստան)
Red pog.png

ԿլիմաԽմբագրել

Ագարակն ունի բարեխառն լեռնային կլիմա։ Ձմեռները ցուրտ են և տևական։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են և համեմատաբար խոնավ։ Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 600-700 մմ տեղումներ։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում[2]։

ԲնակչությունԽմբագրել

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2011 թվականին համայնքի բնակչությունը կազմել է 1190 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 48.8%, կանայք՝ 51.2%[2]:

Ագարակի ազգաբնակչության փոփոխությունը[3].

ԳյուղատնտեսությունԽմբագրել

Գյուղում զարգացած է երկրագործությունը։ Վարելահողերը կազմում են 279 հեկտար, խոտհարքերը՝ 197 հեկտար, իսկ 669 հեկտար մակերեսով պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես արոտավայրեր։ Շատ փոքր տեսակարար կշիռ ունեն վարելահողերը, խոտհարքերը և պտղատու այգիները։

Բնակիչները զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, կեռաս), մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ և թռչնաբուծությամբ[2]։

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Գյուղում կան՝ սուրբ Աստվածածին (V-VI դդ.), “Ճգնավոր” (XIX դ.), սուրբ Սիոն եկեղեցիներ և “Դարմանաթաղ” մատուռ համանուն գյուղատեղիում (միջնադար)։ Ագարակի մոտ է գտնվում Ագարակի մենաստանը։ Գյուղի շրջակայքում կան շատ հին բնակավայրերի, Սբ. Աստվածածին եկեղեցու ավերակներ։

Հասարակական կառույցներԽմբագրել

2013 թվականի դրությամբ Ագարակն ունի միջնակարգ դպրոց, գրադարան, բուժկենտրոն և կապի հանգույց[2]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Լոռու մարզի մարդահաշիվ (անգլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Ագարակ»։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-17-ին։ Վերցված է 2013 Նոյեմբերի 14 
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 5»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2013 Նոյեմբերի 10