Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագարակ (այլ կիրառումներ)

Ագարակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում, Էրզրում քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք՝ արգավանդ դաշտավայրում։

Գյուղ
Ագարակ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԷրզրումի գավառ
Այլ անվանումներԱգրագ, Ագրակ, Ակրակ, Աքրաք, Էգրակ, Էգրեկ, Էկրեկ, Էրքեկ, Էքրեկ, Էքրեք, Չիֆթլիկ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն625[1] մարդ (XIX դար)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրքեր[1]
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունագարակցի
Ժամային գոտիUTC+3
Ագարակ (Էրզրումի գավառ) (Աշխարհ)##
Ագարակ (Էրզրումի գավառ) (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Թուրքերի կողմի հայկական թաղամասն ավերվել է Մեծ եղեռնի տարիներին։ Բնակչության մեծ մասը զոհ է գնացել 1915 թվականի Մեծ Եղեռնին։

Ներկայումս գյուղի տեղում թուրքական Չիֆթլիկ գյուղն է։

Բնակչություն խմբագրել

XIX դարի վերջին քառորդում գյուղն ուներ 450 հայ և 175 եկվոր թուրք բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղվածությունը անասնապահությունն ու երկրագործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղն ուներ Ս. Հակոբ եկեղեցի, որին կից գործում էր արական դպրոց[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 18

Աղբյուրներ խմբագրել