Ագաթա Բարբարա

մալթացի պետական և քաղաքական գործիչ, Մալթայի նախագահ 1982-1987 թվականներին

Ագաթա Բարբարա (մալթ.՝ Agatha Barbara, մարտի 11, 1923(1923-03-11)[1], Զաբար, Port Region (Port), Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - փետրվարի 4, 2002(2002-02-04)[1], Զաբար, Port Region (Port), Մալթա), մալթացի պետական և քաղաքական գործիչ, Մալթայի նախագահ 1982-1987 թվականներին։

Ագաթա Բարբարա
մալթ.՝ Agatha Barbara
Դիմանկար
Ծնվել էմարտի 11, 1923(1923-03-11)[1]
ԾննդավայրԶաբար, Port Region (Port), Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էփետրվարի 4, 2002(2002-02-04)[1] (78 տարեկան)
Մահվան վայրԶաբար, Port Region (Port), Մալթա
Քաղաքացիություն Մալթա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ուսուցչուհի
Զբաղեցրած պաշտոններՄալթայի նախագահ, Member of the House of Representatives of Malta?, Մալթայի կրթության և զբաղվածության նախարար, Մալթայի կրթության և զբաղվածության նախարար և Աշխատանքի նախարար
ԿուսակցությունՄալթայի աշխատավորների կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
 Agatha Barbara Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Ագաթա Բարբարայի ծննդյան վայրը Զաբարում
 
Ագաթա Բարբարան Բուխարեստում, 1985 թվական
 
Ագաթա Բարբարայի հուշարձանը Զաբարում

Բարբարան ծնվել է 1923 թվականին Մալթայի Զաբար քաղաքում։ Նրա հայրը թագավորական նավատորմում որպես բուքսիր էր աշխատում և շատ ցածր աշխատավարձ էր ստանում։ Նրա մայրը փորձում էր ինը երեխաներին կերակրել ամուսնու աշխատավարձով։ Ագաթան ընտանիքի երկրորդ երեխան էր և ավագ դուստրը։ Նա խնդրել է ծնողներին ուղարկել իրեն դպրոց և հաճախել Վալետայի վարժարան, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմը նրան խանգարել է շարունակել ուսումը քոլեջում։ Նա ստիպված է եղել հետևել բրիտանացի զինվորականների ստեղծած խոհանոցներից մեկին` բնակչությանը կերակրելու համար։ Պատերազմից հետո նա դարձել է դպրոցի ուսուցչուհի (1942—1947): 1946 թվականից ակտիվորեն զբաղվել է քաղաքականությամբ և անդամակցել Լեյբորիստական կուսակցությանը։ 1947 թվականին դարձել է Մալթայի Լեյբորիստական կուսակցության գործադիր կոմիտեի անդամ և ընտրվել Մալթայի Ներկայացուցիչների պալատում` դառնալով այդ երկրի առաջին կին պատգամավորը։ Հետագայում նա եղել է Մալթայի խորհրդարանի բոլոր գումարումների պատգամավոր առանց բացառության` ընդհուպ մինչև 1982 թվականին պատգամավորական կորպուսից կամավոր կերպով թոշակի անցնելը։

1955 թվականին ստացել է կրթության և մշակույթի նախարարի պորտֆելը` դառնալով Մալթայի առաջին կին նախարարը։ Իրականացրել է կրթության բարեփոխում, որն ուղղված էր բնակչության լայն շերտերի համար այն ավելի մատչելի դարձնելուն։

Մալթայի անկախության համար պայքարող ակտիվ մարտիկ է եղել։ Քարոզելով այդ գաղափարը` բազմաթիվ այցելություններ է կատարել Արևմտյան Եվրոպայի երկրներ և ԱՄՆ, ինչպես նաև այդ հարցով բազմիցս հանդես է եկել ՄԱԿ-ում։

1958 թվականին լեյբորիստական կառավարությունը տապալվում է և Բարբարան թողնում է իր պաշտոնը, իսկ ավելի ուշ դատապարտվում է ազատազրկման Մալթայում բրիտանական տիրապետության դեմ ցույցերին մասնակցելու համար։

1971 թվականին լեյբորիստները կրկին կարողանում են ձևավորել կառավարություն, որտեղ Ագաթա Բարբարան կրկին ստանում է կրթության և մշակույթի նախարարի պորտֆելը։ Այդ պաշտոնում նա մեծ ուշադրություն է դարձրել այդ ոլորտում հետագա բարեփոխումներին, որոնք, նախևառաջ, ուղղված են տեխնիկական կրթության համակարգի ստեղծմանը։

1974-1981 թվականներին եղել է աշխատանքի, զբաղվածության և սոցիալական ապահովության նախարար (1976 թվականից` աշխատանքի, սոցիալական ապահովության և մշակույթի)` կատարելով նաև փոխվարչապետի պարտականությունները։ Զգալի հաջողությունների է հասել աշխատողների սոցիալական երաշխիքների բարձրացման, գործազրկության մակարդակի նվազեցման գործում։ Մեծ ներդրում է ունեցել Մալթայի թանգարանային գործի զարգացման հարցում[3]։ Որպես սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ` պայքարել է Մալթայի մշակութային կյանքի աշխարհիկացման համար։ Ակտիվորեն զբաղվել է բարեգործական գործունեության կազմակերպմամբ։

1981 թվականի ընտրությունները հանգեցրել են սահմանադրական ճգնաժամի, որովհետև դրանց արդյունքներով ազգայնական կուսակցությունը ստացել է ձայների մեծամասնությունը, սակայն խորհրդարանում տեղերի փոքրամասնությունը` 31-ը Լեյբորիստական կուսակցության 34 տեղերի դեմ։ Ազգայնական կուսակցության պատգամավորները բոյկոտել են խորհրդարանը և բողոքի ակցիաներ կազմակերպել։ Այսպիսով, 1982 թվականի փետրվարի 15-ին Մալթայի նախագահի պաշտոնը ստանձնած Բարբարայի խնդիրը Մալթայի երկու հիմնական քաղաքական կուսակցությունների միջև հակամարտության լուծումն էր, և դա նրան հաջողվել է անել` կանխելով իրադրության վատթարացումը։

1987 թվականին ավարտվել է նրա նախագահական լիազորությունների ժամկետը, և նա վերադարձել է իր հայրենի Զաբար քաղաք[4], որտեղ և մահացել է 2002 թվականին։

Հիշատակ խմբագրել

  • Ագաթա Բարբարայի դիմանկարը պատկերված է Մալթայի 1986 թվականի թղթադրամների շարքում[5]։
  • 2006 թվականի ապրիլի 23-ին Մալթայի նախագահ Էդվարդ Ֆենեկ Ադամիի հրամանով Բարբարայի պատվին Զաբարում տեղադրվել է հուշարձան։

Անձնական կյանք խմբագրել

Բարբարան երբեք ամուսնացած չի եղել։ Մալթա-ավստրալիացի գրող Ջոզեֆ Չետկուտին 2009 թվականի Մալթայում ԼԳԲՏ պատմությանը նվիրված գրքում պնդում էր, որ Բարբարան լեսբուհի է եղել` հիմնվելով իր ժամանակակիցների հետ հարցազրույցների վրա[6]։

Մրցանակներ խմբագրել

Երկիր Տարեթիվ Մրցանակ լիտերներ
  Մալթա 1982 թվականի փետրվարի 15 - 1987 թվականի փետրվարի 15 «Հանուն հանրապետության բարօրության» շքանշանի գրոսմայստեր
  Մալթա 1990 թվականի ապրիլի 6 - «Ազգային վաստակի պատվո ուղեկից» շքանշան K.U.O.M.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger Personen (գերմ.)
  2. http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/tnull_44386.html (չին.)中华人民共和国教育部.
  3. Commonwealth: Volumes 23-24. — Royal Commonwealth Society, 1979. — С. 26.
  4. Torild Skard (2014) 'Agatha Barbara
  5. George S. Cuhaj — 2014 Standard Catalog of World Paper Money Modern Issues 1961-Present 20th Ed
  6. Chetcuti, Joseph Carmel Queer Mediterranean Memories: Penetrating the secret history and silence of gay and lesbian disguise in the Maltese Archipelago. — Carlton North, VIC, Australia: Lygon Street Legal Services, 2009. — ISBN 9780646512792

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել