Աբրամ Դերման
Աբրամ Բորիսովիչ Դերման (երբեմն հանդիպում է Բերկովիչ հայրանունով, ռուս.՝ Абрам Борисович Дерман, նոյեմբերի 2 (14), 1880, Լիսիչանսկ (քաղաք, Ուկրաինա), Բախմուտի մարզ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 3, 1952[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գրող, քննադատ, գրականության և թատրոնի պատմաբան։
Աբրամ Դերման ռուս.՝ Абрам Борисович Дерман | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 2 (14), 1880 Լիսիչանսկ (քաղաք, Ուկրաինա), Բախմուտի մարզ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 3, 1952[1] (71 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | գրող, գրական քննադատ, գրականության պատմաբան և թատերագետ |
Հաստատություն(ներ) | Russkoye Bogatstvo?, Mir Bozhiy?, Russian Mind?, Sovremennik (1911–1915)? և Q4183011? |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Կենսագրություն խմբագրել
Սովորել է Ս. Պոլյակովի անվան ուսումնարանում (Գորլովկա)։ Եղել է հանքի բովապետ։ Արտասահմանում բուժվել է տուբերկուլոզից։ Ապրել է Պոլտավայում, Սիմֆերոպոլում։ 1914 թվականին ընդունվել է Մոսկվայի առևտրային ուսումնարան։ 1916 թվականին Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի համար էքստեռն քննություններ է հանձնել։
Հետաքրքրվել է Նիկոլայ Միխայլովսկու և Վլադիմիր Կորոլենկոյի գաղափարներով։
Կորոլենկոյի ուղղումներով և աջակցությամբ առաջին պատմվածքը հրատարակվել է «Ռուսական հարստություն» թերում 1903 թվականին։ Տպագրվել է «Պոլտավշչինա», «Ռուսական հարստություն», «Աստծո աշխարհ», «Ռուսական միտք», «Ժամանակակից» և այլ թերթերում։ Հայտնի է Անտոն Չեխովի և Փոքր թատրոնի մասին աշխատանքներով։
Թաղվել է Վագանկովյան գերեզմանատանը (37-րդ հատված)։
Ընտանիք խմբագրել
- Որդին՝ Բորիս Աբրամովիչ Պետրուշևսկի (1908—1985), խորհրդային երկրաբան, երկաբանական-հանքաբանական գիտությունների դոկտոր, աշխատել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաբանական ինստիտուտում և Հանքային հումքի Ն. Ֆեդորովսկու անվան համառուսական գիտա-հետազոտական ինստիտուտում։
Ընտիր երկեր խմբագրել
- Անտոն Պավլովիչ Չեխով։ Քննադատական-մատենագիտական ակնարկ(չաշխատող հղում) — М., 1939
- Մոսկվան Ա. Պ. Չեխովի կյանքում և արվեստում — М., 1948
- Չեխովի վարպետության մասին — М., 1959[2]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ «Театральная энциклопедия»։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-30-ին։ Վերցված է 2019-09-16
Գրականություն խմբագրել
- Русские писатели. 1800—1917. Биографический словарь. — М.: Большая российская энциклопедия, 1992. — Т. 2: Г—К. — С. 109—110.
Արտաքին հղումներ խմբագրել
- А. Б. Дерман // Театральная энциклопедия. — С. 142