Աբրահամ Մելիք-Աղամալյան
հայ հասարակական գործիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մելիք-Աղամալյան (այլ կիրառումներ)
Աբրահամ Սահակի Մելիք-Աղամալյան (ծննդյան թիվն անհայտ—1811), հասարակական գործիչ, Երևանի հայ ազգաբնակչության մելիք, Կոտայքի գավառում տիրել է մի քանի գյուղերի և մեծ համարում է ունեցել խանական արքունիքում։ Մասնակցել է հայ ազատագրական շարժմանը։ XVIII դարի 80-ական թվականներին Արարատյան նահանգի հայերի անունից Ստեփան Դավթյանի միջոցով դիմել է ռուսական կառավարությանը օգնություն հայցելով պարսկական լծից ազատագրվելու գործում։ 1804 թվականի Երևանյան առաջին արշավանքի ժամանակ Ցիցիանովի և վիրահայերի առաջնորդ Հովհաննես Գեղարդակրի հորդորանքով իրեն ենթակա բնակչության հետ գաղթել է ռուսական սահմանները՝ Փամբակ։ Ռուսական կառավարությունը նրան շնորհել է ազնվականի կոչում։
Աբրահամ Մելիք-Աղամալյան | |
---|---|
Մահացել է | 1811 |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | հասարակական գործիչ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 386)։ ![]() |