Աբրահամ Կոնստանտին Մուրադջանյան դ'Օհսոն
Աբրահամ Կոնստանտին Մուրադջանյան դ'Օհսոն (շվեդ.՝ Abraham Constantine Mouradgea d'Ohsson, նոյեմբերի 26, 1779[1][2][3], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[4] - դեկտեմբերի 25, 1851[1], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[5]), հայկական ծագումով շվեդ պատմաբան և դիվանագետ։
Աբրահամ Կոնստանտին Մուրադջանյան դ'Օհսոն | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 26, 1779[1][2][3] |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[4] |
Մահացել է | դեկտեմբերի 25, 1851[1] (72 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Պրուսիայի թագավորություն[5] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Ազգություն | հայ |
Կրոն | լյութերականություն[6] և կաթոլիկություն[6] |
Կրթություն | Ուփսալայի համալսարան |
Գիտական աստիճան | Q10543355? (1799) |
Մասնագիտություն | դիվանագետ և արևելագետ |
Ծնողներ | հայր՝ Իգնատիուս Մուրադջանյան դ'Օհսոն |
Զբաղեցրած պաշտոններ | դեսպան |
Անդամություն | Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա[5] և Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա[5] |
Abraham Constantin Mouradgea d’Ohsson Վիքիպահեստում |
Իգնատիուս Մուրադջանյան դ'Օհսոնի որդին։ Նրա առավել հայտնի աշխատանքը վերաբերում էր մոնղոլների պատմությանը սկսած Չինգիզ խանից մինչև Լենկթեմուր։
Կարիերա
խմբագրելԿոնստանտին դ’Օհսոնը Շվեդիա է եկել 1798 թվականին։ 1799 թվականին ավարտել է Ուփսալայի համալսարանը։ Նույն թվականին նա դարձել է արտասահմանյան գրասենյակի աշխատակից, 1801-1803 թվականներին Փարիզում եղել է կցորդ, զբաղվել արևելագիտությամբ։ 1805-1806 թվականներին Մադրիդում, 1807-1808 թվականներին՝ Պրուսիայի թագավորական պալատի դեսպանատանը, 1809 թվականի մի մասը Սևիլյայում (որտեղ Իսպանիայի ապստամբների կառավարությունն ուներ իր շտաբը) եղել է պատվիրակ-քարտուղար, 1811-1813 թվականներին Փարիզում՝ գործերի ժամանակավոր հավատարմատար։ Ավելի ուշ եղել է թագաժառանգ Կառլ Յոհանի կաբինետի քարտուղար, 1816 թվականին նշանակվել է Հաագայում Շվեդիայի նախարարի պաշտոնում, 1834 թվականին նույն պաշտոնը զբաղեցրել է Բեռլինում և 1850 թվականից հետ է կանչվել այնտեղից[7]։
Կոչումներ
խմբագրել1815 թվականին Մուրադջանյանը կաթոլիկությունից դարձել է լյութերական։ 1828 թվականին ստացել է բարոնի կոչում։ 1817 թվականին դարձել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ, 1823 թվականին՝ Գրականության թագավորական ակադեմիայի պատվավոր անդամ և 1828 թվականին՝ Ուպսալայում գտնվող Գիտությունների թագավորական ընկերության անդամ[8]։
Գիտական գործունեություն
խմբագրելՄուրադջանյանը քիմիա և միներալոգիա է ուսումնասիրել Իյոնս Յակոբ Բերցելիուսի մոտ։ Հեղինակել է մի շարք ակնարկներ Գիտությունների ակադեմիայի համար գրել է մի շարք ակնարակներ, ինչպես նաև փաստաթղթեր դասական ձգողության տեսության վերաբերյալ (La pression de l'air et les theorem d'hydrodynamique, 1852): Այնուամենայնիվ, նա իր ժամանակի մեծ մասը նվիրել է պատմական հետազոտություններին։ 1820 թվականին հրատարակել է հոր աշխատանքի երրորդ մասը՝ «Tableau Général de l’Empire othoman» և գրել է «Des Peuple you Caucase ou Voyage d'Abou-l-Cassim» (1828) և «Histoire des Mongols depuis Tchinguis-Khan jusqu'à Timour» (1834-1835, նոր հրատարակություն՝ 1852), լայնորեն հղված աշխատություն[7]։ Մահանալուց առաջ դ'Օհսոնը Լունդի համալսարանին է նվիրաբերել մոտ 300 կտոր գիրք և տասնյակից ավելի ձեռագրեր[8]։
դ'Օհսոն բարոնական ընտանիքն անհետացել է նրա մահից հետո։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Abraham Constantin Mouradgea d'Ohsson (շվեդերեն) — 1917.
- ↑ 2,0 2,1 2. D’Ohsson, Abraham Konstantin Mouradgea // https://runeberg.org/nfac/0671.html — 1880. — Vol. 3.
- ↑ 3,0 3,1 Friherre Abraham Constantin d'Ohsson. Nekrolog. (շվեդերեն) // Aftonbladet — Schibsted, 1852. — ISSN 1103-9000; 1403-9656
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #104312130 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 12 (հայ.) — հատոր 12. — էջ 566—567.
- ↑ 6,0 6,1 Nordisk familjebok (շվեդերեն): konversationslexikon och realencyklopedi / B. Meijer, T. Westrin, Ruben G:son Berg, V. Söderberg, E. Fahlstedt — 2 — Stockholm: 1900.
- ↑ 7,0 7,1 D'Ohsson. Nordisk familjebok. էջ 1330.
- ↑ 8,0 8,1 Bakhchinyan, Artsvi (2000). «Armenian-Scandinavian relations from the Early Middle Ages to the Eighteenth Century». Journal of the Society for Armenian Studies: JSAS. 11: 65–81.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբրահամ Կոնստանտին Մուրադջանյան դ'Օհսոն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 566)։ |