Աբրահամ Դեբորին
Աբրահամ Մոիսեևիչ Դեբորին (ռուս.՝ Абрам Моисеевич Деборин, հունիսի 4 (16), 1881[1], Կաունաս, Ռուսական կայսրություն - մարտի 8, 1963[2][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), փիլիսոփա։
Ծնվել է | հունիսի 4 (16), 1881[1] Կաունաս, Ռուսական կայսրություն |
---|---|
Մահացել է | մարտի 8, 1963[2][3][4][…] (81 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Դավանանք | աթեիզմ |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Հաստատություն(ներ) | Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Բեռնի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
1903 թվականից սոցիալ-դեմոկրատ, 1907-1917 թվականներին՝ մենշևիկ։ ԽՄԿԿ անդամ 1928 թվականից։ Ավարտել է Բեռնի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը (1908 թվական)։ 1926-1930 թվականներին «Պոդ զնամենեմ մարքսիզմա» ամսագրի պատասխանատու խմբագիր։ Քննադատել է մախիզմը և մեխաևիցիզմը, պաշտպանևլ մատերիալիստական դիալեկտիկան։ Դեբորինը թույլ է տվել տեսական որոշ սխալներ։ 1935 թ.-ից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ-ում։ 1930-1950-ական թվականներին գրել է աշխատություններ նոր ժամանակների սոցիալ-քաղաքական ուսմունքների և մարքսիստական փիլիսոփայության պատմության վերաբերյալ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #118524151 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Деборин Абрам Моисеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 323)։ |