Արգամ Հովիկի Աբրահամյան (մայիսի 25, 1986, Մխչյան, Արարատի մարզ, Հայաստան), հայ իրավաբան, Արտաշատի նախկին քաղաքապետ (2015-2017), ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր (Անկուսակցական, «Ծառուկյան» դաշինք)[2]։

Արգամ Աբրահամյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր
 2017 ապրիլի 2-ից
Դրոշ
Դրոշ
Արտաշատի քաղաքապետ
2015 մայիսի 25 - 2017 ապրիլի 1[1]
Նախորդող Գագիկ Մուրադյան
Հաջորդող թափուր
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտություն՝ իրավաբան և քաղաքական գործիչ
Ծննդյան օր մայիսի 25, 1986(1986-05-25) (37 տարեկան)
Ծննդավայր Մխչյան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
Հայր Հովիկ Աբրահամյան
Զավակներ Երկու զավակ

ՀՀ 13-րդ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1986 թվականի մայիսի 25-ին Արարատի մարզի Մխչյան գյուղում[2]։ 2008-2010 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում[2]։

Կրթություն խմբագրել

  • 2006 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը[2]։
  • 2008 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան[2]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

2015-2017 թվականներին եղել է Արտաշատի քաղաքապետ։ 2017 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 6-րդ գումարման պատգամավոր՝ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով[2]։ Եղել է ՀՀ ԱԺ 6-րդ գումարման Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ (24.05.2017 - 31.05.2017), ապա՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում (31.05.2017-ից)[2]։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է «Սուրբ Ներսես Շնորհալի» մեդալով (2015 թվական, Մայր աթոռ Ս. Էջմիածին)[2]։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի 2 զավակ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել