Աբսորբում (լատին․՝ absorptio - կլանում, լատին․՝ absorbeo - կլանում եմ), հեղուկի կամ պինդ մարմնի կողմից գազի կամ հեղուկում լուծված նյութի կլանումը, երբ այն ի տարբերություն ադսորբման տեղի է ունենում կլանիչի՝ աբսորբենտի ամբողջ ծավալով։

Լաբորատոր կլանիչ. 1a) CO2 մուտք; 1b) H2O մուտք; 2) ելք 3) ներծծման սյուն; 4) փաթեթավորում:

Աբսորբումը սորբման մասնավոր դեպք է, կարող է ուղեկցվել քիմիական փոխազդեցությամբ։ Կիրառվում է գազերը բաժանելու, ջրազրկելու, հեղուկներով կլանելու, հեղուկները մաքրելու համար և այլն։ Կարևոր է ածխաջրածինների բաժանումը ընտրողական աբսորբման միջոցով։ Կենսաքիմիական բազմաթիվ երևույթներ ընթանում են Աբսորբումի շնորհիվ։

Աբսբորբումը նաև էլեկտրամագնիսական և առաձգական տատանումների էներգիայի կլանում է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 39