Աբու (լեռ)

լեռ Հնդկաստանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբու (այլ կիրառումներ)

Աբու կամ Գուրու-Սիկկար, Արավալի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթն է. բարձրությունը՝ 1722 մետր։ 12-րդ դարից ջայնիզմի կրոնական շարժման կենտրոն է։ Լեռը հայտնի է իր տաճարական համալիրներով, որոնցից են Վիմալա-Վասաին, Նեմինաթհան և Ադանահթան։ Տաճարները հետաքրքիր են իրենց սպիտակաքար ինտերիերով, ջայնիստական նրբատաշ արձաններով[1]։

Աբու
Տեսակլեռ
Երկիր Հնդկաստան
Վարչատարածքային միավորՌաջասթան
ԼեռնաշղթաԱրավալի
Բարձրությունը ծովի մակարդակից1722 մետր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Jain K.Сh. Ancient cities and towns of Rajasthan. Delhi,1972.