Աբու ալ-Ասուադ ալ-Դուալի

Աբու ալ-Ասուադ ալ-Դուալի (արաբ․՝ أبو الأسود الدؤلي‎‎‎, 603, Իրաք - 688[1], Բասրա, Իրաք[3]), արաբ լեզվաբան, արաբական քերականության առաջին ներկայացուցիչներից։ Հեղինակել է արաբերենի այբուբենի ձայնանիշերը[4]։ Ծնվել է Հարավային Միջագետքի Քուֆա քաղաքում, կրթվել Բասրայում (այժմ Իրաք)։ Հեղինակել է բանաստեղծություններ, որոնք հավաքված են իր «Դիվան» ժողովածուում։

Աբու ալ-Ասուադ ալ-Դուալի
Ծնվել է603
Իրաք
Մահացել է688[1]
Բասրա, Իրաք
բնական մահով[2]
Դավանանքիսլամ
Մասնագիտությունլեզվաբան և բանաստեղծ
Գործունեության ոլորտլեզվաբանություն

Խալիֆ Ալի իբն Աբի Տալիբի (656-661) հրամանով գրել է արաբերենի քերականության առաջին դասագիրքը, որի համաձայն արաբերենում գոյություն ունեն երեք խոսքի մասեր՝ անուն (այդ թվում՝ գոյական, ածական, թվական, դերանուն, մակբայ), բայ և «մասնիկներ» (այդ թվում՝ կապ, շաղկապ, վերաբերական և ձայնարկություն)։ Խոսքի այսպիսի բաժանումը արաբական լեզվաբանական դպրոցներում շարունակվում է մինչ այժմ[5]։

Ալ-Դուալիի շնորհիվ ընթեռնելի է դառնում Ղուրանը և հիմք է դրվում արաբական գիտությանը։ Մինչ այդ արաբերենի տառերից շատերը չէին տարբերվում իրարից, բացի այդ՝ չէին դրվում նաև ձայնանիշերը։ Հետևաբար՝ տեքստին անծանոթ մարդը, ով առաջին անգամ էր բացում գիրքը, չէր կարող հասկանալ գրվածը։ Նման տառերը կետերի քանակով սկսեցին տարբերվել միմյանցից, դրվեցին չորս քանակի ձայնանիշեր՝ ա, ու, ի, զրոյական, ինչպես նաև՝ ձայնանիշների դասին վերագրվող այլ գրույթներ՝ սաստկացում (շադդա), անորոշ վերջավորություն (թանվին) և այլն։

Աբու ալ-Ասուադ ալ-Դուալին ունեցել է բազմաթիվ աշակերտներ[6]։ Նրանցից են հայտնի քերականագետներ Ալ-Խալիլ իբն Ահմադը և Սիբավեյհին, ովքեր գրել են քերականության առավել խոշոր աշխատություններ և դարձել Բասրայի քերականական դպրոցի առավել հայտնի ներկայացուցիչները։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #102411492 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Արաբերեն Վիքիպեդիա — 2003.
  3. Deutsche Nationalbibliothek
  4. Իբն Խալիքան, Կենսագրական բառարան (وفايات الاعيان), հ. 1, Փարիզ (վերամշակված հրատարակություն) — 663-664, էջեր 663-664 — 734 էջ։
  5. Иван Сусов История языкознания. — Տվեր — В. 1999. Արխիվացված է 27 սեպտեմբերի, 2007 սկզբնաղբյուրից:
  6. Mukarram Ahmed, Encyclopaedia of Islam (25 Vols-Set), հ. 1, Դելի, 2005 — 83, էջեր 83։

Արտաքին հղումներ խմբագրել