Աբու Սալմա (կեղծանուն՝ արաբ․՝ أبو سلمى‎‎, իրական անունը Աբդ ալ-Քերիմ ալ-Քարմա, արաբ․՝ عبد الكريم الكرمي‎‎, 1909[1], Տուլկարմ, Tulkarm Governorate, Հորդանան գետի արևմտյան ափ, Պաղեստին[2] - հոկտեմբերի 11, 1980(1980-10-11)[3], Վաշինգտոն, ԱՄՆ[3]), պաղեստինցի արաբ բանաստեղծ և Հորդանանում հասարակական գործիչ։

Աբու Սալմա
արաբ․՝ عبد الكريم الكرمي‎‎
անգլ.՝ Abdul-Karim al-Karmi
Ծննդյան անունարաբ․՝ عبد الكريم سعيد علي منصور الكرمي‎‎
Ծնվել է1909[1]
ԾննդավայրՏուլկարմ, Tulkarm Governorate, Հորդանան գետի արևմտյան ափ, Պաղեստին[2]
Վախճանվել էհոկտեմբերի 11, 1980(1980-10-11)[3]
Վախճանի վայրՎաշինգտոն, ԱՄՆ[3]
ԳերեզմանQ106521031?
Գրական անունأبو سلمى և زيتونة فلسطين
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուարաբերեն
ԱզգությունՊաղեստինցի
Քաղաքացիություն Պաղեստին
ԿրթությունAl-Fadiliya School?
Գիտական աստիճանլիցենցիատ
Գրական ուղղություններՊաղեստինի գրականություն և արաբական գրականություն
ԱնդամակցությունՊաղեստինի ազատության կազմակերպություն, Պաղեստինի ազգային խորհուրդ, General Union for Palestinian Writers? և Արաբ գրողներիմիություն
Պարգևներ
ԶավակներSaid A. Karmi?
ԱզգականներAli Mansur al-Karmi?, Zuhair Al-Karmi?, Ghada Karmi? և Siham al-Karmi?
 Abu Salma Վիքիպահեստում

Կենսագրություն և կարիերա

խմբագրել

Աբու Սալման ծնվել է 1906 թվականին Օսմանյան կայսրության Սիրիական վիլայեթի Թուլքարմ քաղաքում (այսօր այն գտնվում է Պաղեստինում)։ Նրա ծննդյան տարեթիվը տարբեր աղբյուրներում տարբեր է. նշվում է 1906-1910 թվականներն ընկած ժամանակահատվածը։

Ապագա բանաստեղծի հայրը շեյխ Սաիդ ալ-Քարման է (1852-1935 թվականներ)։ Վերջինս արաբական աշխարհում հայտնի և հարգված գրականագետ էր, ինչպես նաև քաղաքական ու հասարակական գործիչ։ Նա Դամասկոսում Արաբական ակադեմիայի ութ հիմնադիրներից մեկն էր և նրա կառավարման խորհրդի վիցե-պրեզիդենտը։

Աբդ ալ-Քերիմը նախնական կրթությունը ստացել է Թուլքարմում։ Հետո կրթությունը շարունակում է այլ քաղաքներում։ 1918 թվականին ընտանյոք հանդերձ տեղափոխվում են Դամասկոս, իսկ 1922 թվականին՝ Ամման։ 1927 թվականին Աբու Սալման բակալավրի աստիճան է ստանում Երուսաղեմի իրավաբանական ինստիտուտում։ Այստեղ նա սկսում է դասավանդել և իրավունք է ստանում զբաղվելու դատական պրակտիկայով։ 1936 թվականին հեռացվում է այստեղից բրիտանական կառավարության կողմից ու անցնում նոր աշխատանքի ռադիոյում։ 1943 թվականին հիմնավորվում է Հայֆայում, որտեղ դառնում է հայտնի դատավոր, ով պաշտպանում է արաբական ազգային-ազատագրական շարժման մասնակիցներին։

1948 թվականին լքում է Հայֆան, քանի որ առանձնանում է Պաղեստինը և Հայֆան անցնում է իսրայելական վերահսկողության ներքո։ Աբու Սալմանը տեղափոխվում է Դամասկոս, որտեղ կրկին զբաղվում է դատական գործունեությամբ։ Ինչպես նաև գրականություն և արաբերեն է դասավանդում միջնակարգ դպրոցում[4]։ Որոշ ժամանակ աշխատում է նաև Հորդանանի տեղեկատվության նախարարությունում։

Աբու Սալմանն անդամակցել է Խաղաղության կողմնակիցների ազգային կոմիտեին ու Արաբախորհրդային բարեկամության խորհրդին։ Ղեկավարել է հորդանանյան պատվիրակությունն արաբական գրողների երրորդ համագումարում, որը 1957 թվականին տեղի է ունեցել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, իսկ 1958 թվականին՝ Տաշքենդում Ասիայի և Աֆրիկայի գրողների կոնֆերանսը[4]։

1970-ական թվականներին Աբու Սալման տառապել է արյան ծանր հիվանդությունից։ Բուժում ստացել է նաև Մոսկվայում։ 1980 թվականին նրա որդին՝ Սաիդը, ով գտնվում էր Միացյալ Նահանգներում, հորը տանում է այնտեղ բուժման նպատակով, որտեղ և գրողն ու հասարակական-քաղաքական գործիչը կնքում է իր մահկանացուն՝ 1980 թվականի հոկտեմբերի 11-ին[5]։ Աբու Սալման հուղարկավորված է Դամասկոսում։

Ստեղծագործություններ

խմբագրել

Աբու Սալման գրել է բանաստեղծությունների ժողովածուներ, որոնցից «Թափառաշրջիկը» (արաբ․՝ المشرد‎‎, 1951 թվական) նվիրված է Պաղեստինից արաբ փախստականներին և իմպերիալիզմի դեմ պայքարին։ «Բաղդադ» (1958 թվական) և «Կրակ Հորդանանի վրա» կասիդաները նվիրված են Իրաքի և Հորդանանի քաղաքական իրադարձություններին[4]։

1978 թվականի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում լույս է տեսնում Աբու Սալմայի «Երկերի լիակատար ժողովածուն»։

Մրցանակներ և ճանաչում

խմբագրել

1987 թվականին բանաստեղծ Աբու Սալման ստանում է միջազգային «Լոտոս»[6] (անգլ.՝ Lotus Prize for Literature) գրական մրցանակ, որը 1969 թվականից ամեն տարի շնորհվում է Ասիայի և Աֆրիկայի գրողների լավագույն ստեղծագործությունների համար։

Նրան շնորհվել է նաև «Պաղեստինյան ձիթապտուղ»[6] տիտղոսը։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբու Սալմա» հոդվածին։