Աբու ալ-Մանսուր
Աբու Ջաֆար Աբդալլահ իբն Մուհամմադ ալ-Մանսուր (արաբ․՝ أبو جعفر عبدالله بن محمد المنصور, 714[1][2], Հումեիմա, Բիլադ ալ-Շամ, Արաբական խալիֆայություն - հոկտեմբերի 7, 767[3] կամ հոկտեմբերի 18, 775[4], Բաղդադ, Արաբական խալիֆայություն)[6],, Արաբական խալիֆա (754-775)։ Աբբասյանների դինաստիայից։ Մանսուր (նշանակում է «Հաղթական»), ամրապնդել է Աբբասյանների նորաստեղծ պետությունը։ Անց է կացրել վարչական-ֆինանսական բարեփոխումներ, ծանրացրել է հարկերը (Արմինիա կուսակալությունը տարեկան վճարել է 13 միլիոն արծաթ դիրհեմ), 762 թվականին հիմնել է Բաղդադը, որը դարձել է խալիֆայության մայրաքաղաքը։
Աբու ալ-Մանսուր | |
![]() | |
Նախորդող | Աբու ալ-Աբբաս |
---|---|
Հաջորդող | Մահդի |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | Իսլամ |
Ծննդյան օր | 714[1][2] |
Ծննդավայր | Հումեիմա, Բիլադ ալ-Շամ, Արաբական խալիֆայություն |
Վախճանի օր | հոկտեմբերի 7, 767[3] կամ հոկտեմբերի 18, 775[4] |
Վախճանի վայր | Բաղդադ, Արաբական խալիֆայություն |
Դինաստիա | Աբբասյաններ[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Մուհամմադ իբն Ալի իբն Աբդալլահ |
Մայր | Սալլամա |
Ամուսին | Umm Musa al-Hamriyah? |
Զավակներ | Ալ-Մահդի և Jafar ibn Al-Mansur? |
Արմինիա կուսակալությունԽմբագրել
Աբու ալ-Մանսուրը 750-753 թվականներին եղել Արմինիայի ոստիկան։ Խալիֆա դառնալուց հետո, նրա հրամանով վերացվում է զինվորական նպաստը, որի վերացվելուց հետո այն այլևս չի վերականգնվում ու նաև վերացվում է նախարարների և նրանց հեծելազորի քանակը պահելու անհրաժեշտությունը[7][8]։ Մանսուրի օրոք Արմինիայում բռնկվել է (774-775) ապստամբություն Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ, և մոտ մեկ տարի երկիրը գտնվել է ապստամբների ձեռքին։
ԳրականությունԽմբագրել
- «Армения и арабский халифат», Տեր-Ղևոնդյան Ա. Ի., Երևան, 1977, էջ 105-110.
ԾանոթագրությունԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Universalis (ֆր.) — Encyclopædia Britannica.
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.britannica.com/biography/al-Mansur-Abbasid-caliph
- ↑ 4,0 4,1 4,2 Алмансор (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 472.
- ↑ Аль-Мансур (ռուս.) // Энциклопедический лексикон — СПб.: 1835. — Т. 1. — С. 556.
- ↑ Al-Souyouti, Tarikh Al-Kholafa'a (The History of Caliphs)
- ↑ «Ղեւոնդեայ վարդ. Պատմութիւն Հայոց», Սանկտ-Պետերբուրգ, 1887, 128.
- ↑ «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում», Նիկողայոս Ադոնց, Երևան, 1987, էջ 312.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 240)։ |