Աբու Մուսլիմ աթ-Թուրքմանի

Աբու Մուսլիմ աթ–Թուրքմանի (արաբ․՝ أبو مسلم التركماني‎‎), ծնյալ Ֆադիլ Ահմադ Աբդալա ալ Հիյալի (արաբ․՝ فاضل أحمد عبد الله الحيالي ‎‎1959, Tal Afar, Նինվեի մարզ, Iraqi Republic (1958–1968) - օգոստոսի 18, 2015(2015-08-18), Մոսուլ, Իրաք), էթնիկ թուրքոման կամ իրաքցի թուրքմեն։ Ծառայել է Սադամ Հուսեյնի օրոք իրաքյան բանակի հատուկ նշանակության ընտրազորում՝ Իրաքի Հատուկ Հանրապետական գվարդիայում[1][2][3]։ ԱՄՆզորքերի Իրաք ներխուժումից հետո, ալ-Թուրքմանին զորացրվել է բանակից և բանտարկվել Քեմփ-Բուկկայում, որտեղ պահվում էին Սադդամ Հուսեյնի բանակի շատ այլ նախկին սպաներ, որոնք հետագայում դարձան Իրաքի և Լևանտի իսլամական պետության` ԻԼԻՊ-ի գրոհայիններ։ Բանտից ազատվելուց հետո, ալ-Թուրքմանին միացել է ԻԼԻՊ-ին և դարձել նրա ղեկավարի` խալիֆ Աբու Բաքր ալ-Բաղդադիի տեղակալը և փոխարքան Իրաքում։ Նա ԻԼԻՊ-ի «ստվերային առաջնորդներից» մեկն է, որը նշանակում և հանում է Իսլամական պետության վիլայեթների մարզպետներին։

Աբու Մուսլիմ աթ-Թուրքմանի
արաբ․՝ أبو مسلم التركماني‎‎
Դիմանկար
Ծնվել է1959
ԾննդավայրTal Afar, Նինվեի մարզ, Iraqi Republic (1958–1968)
Մահացել էօգոստոսի 18, 2015(2015-08-18)
Մահվան վայրՄոսուլ, Իրաք
ՔաղաքացիությունFlag of Iraq.svg Իրաք
Մայրենի լեզուարաբերեն
Կրոնսուննի իսլամ
Մասնագիտությունռազմական գործիչ և ահաբեկիչ
ԱնդամությունAl-Qaeda in Iraq? և Իրաքի և Լևանտի իսլամական պետություն

Սպանվել է Մոսուլ քաղաքի մերձակայքում ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածից։ Իրաքում հայտնաբերված փաստաթղթերի համաձայն՝ զինվորական իր կոչումով եղել է Իրաքի հետախուզության փոխգնդապետ[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Islamic State Senior Leadership: Who's Who»։ 2014։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-05-ին։ Վերցված է 8 October 2016 
  2. «Brutal Efficiency: The Secret to Islamic State's Success»։ Wall Street Journal։ 3 September 2014։ Վերցված է 3 October 2014 (subscription required)
  3. «The Islamic State»։ Soufan Group։ November 2014։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-13-ին։ Վերցված է 23 April 2015 
  4. «Inside the leadership of Islamic State: how the new 'caliphate' is run»։ Telegraph.co.uk։ 9 July 2014։ Վերցված է 3 October 2014 

ԳրականությունԽմբագրել