Աբու Մուհամմադ ալ Ադնանի

Թահա Սուբհի Ֆալահա, առավել հայտնի որպես Աբու Մուհամմադ ալ Ադնանի (1977, Բիննիշ, Բիննիշի շրջան, Իդլիբի գավառ, Իդլիբի մարզ, Սիրիա[1] - օգոստոսի 30, 2016(2016-08-30), Հալեպի մարզ, Սիրիա) (արաբ․՝ طه صبحي فلاحة‎‎), Իրաքի և Լևանտի իսլամական պետություն (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման «պաշտոնական ներկայացուցիչն» ու մամլո խոսնակը։ 2016 թվականի օգոստոսի 30-ին միջազգային մամուլը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Աբու Մուհամմադ ալ Ադնանին զոհվել է Հալեպում` կոալիցիոն ուժերի ավիահարվածների արդյունքում[2]։ Ծագմամբ Սիրիայի արաբ է։ Ծնվել է Իդլիբի մարզի Բինիշ բնակավայրում։ 2005 թվականից կռվում է Իրաքում, այնուհետև միացել է Իրաքի և Լևանտի իսլամական պետություն ահաբեկչական խմբավորմանը։ Իրաքում նա կռվել է նաև Իրաքի իսլամական պետություն խմբավորման կազմում։ Ժամանակին ձերբակալվել է ամերիկացիների կողմից` ահաբեկչական գործողություն կատարելու փորձի համար։ 2012 թվականից հանդիսանում է Իրաքի և Լևանտի իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման «շարիաթի պաշտոնական ներկայացուցիչը»։ Հիմնականում թողարկում էր աուդիոձայնագրություններ, որտեղ հայտնում էր ահաբեկիչների կյանքում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ։ 2014 թվականի օգոստոսի 18-ին Ադնանին ներառվել է ահաբեկչության իրականացման մեջ կասկածվողների ցուցակը։ Նա համարվում է ԻԼԻՊ-ի երկրորդ դեմքը։ Շատ հաճախ նա փոխարինել է ԻԼԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին։ Նախկինում նույնպես հայտարարվել էր, որ ալ Ադնանին սպանվել էր, սակայն այս լուրը չէր հաստատվում ոչ կոալիցիոն ուժերի, և ոչ էլ ԻԼԻՊ-ի գրոհայինների կողմից։

Աբու Մուհամմադ ալ Ադնանի
արաբ․՝ طه صبحي فلاحة‎‎
Դիմանկար
Ծնվել է1976 կամ 1977 թվական
ԾննդավայրՍիրիա Բինիշ, Իդլիբի մարզ, Սիրիա
Մահացել էօգոստոսի 30, 2016(2016-08-30)
Մահվան վայրՀալեպի մարզ, Սիրիա
Քաղաքացիություն{{{2}}} Սիրիա
ԱզգությունՍիրիայի արաբ
Մայրենի լեզուարաբերեն
ԿրոնԻսլամ
(իսլամիզմ)
Մասնագիտությունմամլո քարտուղար
ԱշխատանքԻԼԻՊ-ի մամլո խոսնակ
Աշխատավայրal-Furqan Institute for Media Production?
ԱնդամությունAl-Qaeda in Iraq?, Իրաքի իսլամական պետություն և ԻԼԻՊ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել