Աբոնդանս (ֆր.՝ Abondance), կիսակարծր պանրի տեսակ, որը արտադրում է ֆրանսիական Վերին Սավոյ դեպարտամենտում։

Աբոնդանս
ֆր.՝ Abondance
Abondance (cheese).jpg
Տեսակպանիր կովի կաթից, pressed cooked cheese?, արտադրական պանիր, ագարակի պանիր, պանրագործարանի պանիր և հում կաթից պանիր[1]
Առաջացման երկիրՖրանսիա Ֆրանսիա
ՏարածաշրջանՎերին Սավոյ
Կաթհում կաթ և կովի կաթ
Պաստերիզացումչկա
Կազմվածքկիսակարծր ակոսավոր
Հասունացման ժամանակաշրջան90 օր
ՍերտիֆիկացումAOC 1990
Հայտնի է1543
Անունովաբոնդանս և Վալ դ'Աբոնդանս
Commons-logo.svg Abondance (cheese) Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Աբոնդանս պանիրը արտադրվել էլ է դեռևս 14-րդ դարում։

ԱրտադրությունԽմբագրել

Պանիրը արտադրվում է որոշակի տեսակի կովի կաթից, որի բաղադրությունից բացակայում է սիլոսը և այլ խմորային անասնակեր[2]: Որպեսզի պատրաստել 9.5 կիլոգրամ կշռող պանրի մեկ գլուխ, պահանջվում է 100 լիտր կաթ[3]: Այն մինչև հասունանալը փաթաթում են կտորով, որի հետքերը մնում են պանրի կեղևի վրա։

ՆկարագրությունԽմբագրել

Պանիրն ունի նարնջագույն-շագանակագույն հարթ կեղև՝ երկնագույն կազեինի պուտերով. արտաքինից երևում կտորի ընդգծված նկարը։ Պանրի զանգվածը փափուկ է, ձիգ, նուրբ, փոքր-ինչ սերուցքային, ունի փղոսկրի գույն կամ դեղնավուն է. ունի անցքեր։ Յուղայնությունը կազմում է 48%։ Համը հագեցած է, նուրբ, փափուկ, ունի մրգային երանգ և ընկույզի համ։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Масуи К., Ямада Т. Французские сыры. Иллюстрированная энциклопедия = DK French Cheeses. — СПб: Издательский Дом «Нева», 2003. — С. 20-21. — 240 с. — ISBN 5-7654-2333-7

Արտաքին հղումներԽմբագրել