Աբխազիայի պետական հեռուստառադիոընկերություն


Աբխազիայի պետական հեռուստառադիոընկերություն (հապավում՝ ԱՊՀՌԸ, աբխ.՝ АҦСНЫТӘИ АҲӘЫНҬҚАРРАТӘ ТЕЛЕРАДИОЕИЛАХӘЫРА, ռուս.՝ Абхазская государственная телерадиокомпания), պետական ՀՌԸ Աբխազիայում։ Հասանելի է Աբխազիայի ողջ տարածքում, եթեր է հեռարձակվում ամեն օր 20։00-24։00 ժամերին։ Մնացած ժամանակ հեռուստաալիքի հաճախականությամբ հեռարձակվում է ռուսաստանյան Կուկտուրա հեռուստաալիքի հաղորդումները։

Աբխազիայի պետական հեռուստառադիոընկերություն
ԵրկիրԱբխազիա Աբխազիա Սուխում
Հեռարձակման գոտիԱբխազիա Աբխազիա
Հեռարձակման լեզուաբխազերեն, ռուսերեն
Հեռարձակման սկսման թվական1978
🌐apsua.tv/rus/

2003 թվականին ընկերությունը պարգըատրվել է երկրորդ կարգի «Պատիվ և փառք» օրդենով Աբխազիայի ազգային շահերը սատարելու և Աբխազիայի հանրապետության պետականության ամրապնդման մեծ ավանդի համար[1]։

2011 թվականի հոկտեմբերի 14-ից նախագահ Գուրամ Ամկուաբը հեռուստաընկերության նախագահի պաշտոնակատար նշանակեց Միրոն Կվարացխելիին[2], իսկ նույն թվականի նոյեմբերի 24-ին նախագահի պաշտոնը զբաղեցրեց Ալխաս Չոլոկուան։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել