Աբեթասունկ թեփուկավոր
Աբեթասունկ թեփուկավոր
Աբեթասունկ թեփուկավոր
Դասակարգում
Թագավորություն  Սնկեր (Fungi)
Տիպ/Բաժին Բազիդիավոր սնկեր (Basidiomycota)
Ենթատիպ Agaricomycotina
Դաս Ագարիկոմիցետներ (Agaricomycetes)
Կարգ Polyporales
Ընտանիք Աբեթասնկայիններ (Polyporaceae)
Ցեղ Cerioporus
Տեսակ Աբեթասունկ թեփուկավոր (C. squamosus)
Միջազգային անվանում
Cerioporus squamosus

Աբեթասունկ թեփուկավոր, (լատին․՝ Polyporus squamosus) աբեթասնկայինների (լատին․՝ Polyporaceae) ընտանիքի ներկայացուցիչ։ Աճում է բոլոր մարզերի սաղարթավոր անտառների բների կամ փտած կոճղերի վրա՝ կղմինդրաձև դասավորված մեծ խմբերով (450-2200 մ բարձրություններում)։ Գլխարկի տրամագիծը 5-50 սմ, հաստությունը 0.5-10 սմ է, կիսակլոր է, կողքային, բաց դեղնավուն, մակերեսը՝ չոր՝ ծածկված գորշ, օղակաձև դասավորված թեփուկներով, եզրերը՝ բարակ, երբեմն՝ ներս ոլորված։ Ոտիկը գլխարկի գույնի է, հիմքում՝ սևացած գլանաձև, հաստ, կարճ։ Խողովակների շերտն սկզբում սպիտակ է, ապա՝ դեղնավուն։ Պտղամիսն ամուր է, սպիտակ, հաճելի համով և հոտով։ Ուտելի է, օգտագործվում են միայն երիտասարդ պտղամարմինները՝ թարմ և չորացած։ Գերիշխող մասը բնափայտը քայքայող սնկեր են, կան նաև բուժական նշանակություն ունեցող տեսակներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբեթասունկ թեփուկավոր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբեթասունկ թեփուկավոր» հոդվածին։