Աբու ալ-Հուսեյն Աբդ ալ-Ռահման իբն Ումար ալ-Սուֆի (պարս.՝ عبدالرحمن صوفی. դեկտեմբերի 7, 903, Ռեյ, Աբբասյան խալիֆայություն - մայիսի 25, 986, Շիրազ, Իրան), միջնադարյան պարսիկ աստղագետ[2][3] և մաթեմատիկոս։ Ապրել է Սպահանում՝ իր ընկեր Էմիր Ադուդ ալ-Դաուլայի արքունիքում և զբաղվել է հունարենից աստղագիտական աշխատությունների՝ հիմնականում Պտղոմեոսի Ալմագեստի թարգմանությամբ: Մոտավորապես 960 թվականից աշխատել է Շիրազում[4]։

Աբդ ալ-Ռահման ալ-Սուֆի
պարս.՝ عبدالرحمن صوفی
Ծնվել էդեկտեմբերի 7, 903
Ռեյ, Աբբասյան խալիֆայություն
Մահացել էմայիսի 25, 986 (82 տարեկան)
Շիրազ, Իրան
Բնակության վայր(եր)Սպահան
ՔաղաքացիությունԲուիների դինաստիա
Դավանանքիսլամ և սուֆիզմ
Մասնագիտությունաստղագետ, թարգմանիչ, մաթեմատիկոս, աստղագուշակ և բանաստեղծ
Գործունեության ոլորտաստղագիտություն, մաթեմատիկա, navigation? և Տեղագրական հանույթ
Տիրապետում է լեզուներինարաբերեն և պարսկերեն[1]
 Abd al-Rahman al-Sufi Վիքիպահեստում

Նա առավել հայտնի է իր աստղագիտական աշխատությամբ, որը կրում է «Անշարժ աստղերի գիրք» (արաբ․՝ كتاب الكواكب الثابتة‎‎) վերնագիրը և պարունակում է 1017 աստղերի կատալոգ` 48 համաստեղությունների մանրամասն նկարագրությամբ: Շարադրանքում ներդրված է յուրաքանչյուր համաստեղության գունագեղ պատկերը, ինչպես նաև աստղերի աղյուսակ՝ իրենց խավարածրային կոորդինատներով և աստղային չափումներով: Հիմնվելով իր սեփական դիտարկումների վրա՝ ալ-Սուֆին քննադատաբար վերանայել ու ճշգրտել է իր նախորդների՝ հիմնականում Կլավդիոս Պտղոմեոսի տվյալները: Մասնավորապես՝ նա Անդրոմեդա գալակտիկան նկարագրել է որպես փոքր ամպ, իսկ 964 թվականին Մեծ Մագելանյան ամպը ներառել է իր «Անշարժ աստղերի գիրք» աշխատության մեջ։ [5] ։ Ալ-Սուֆիի կատալոգը մեծ ազդեցություն է ունեցել աստղագիտության հետագա զարգացման վրա, այն օգտագործել և հաճախ հիշատակել են ալ-Բիրունին, Աբու-լ-Հասան իբն Յունիսը, Նասր ադ-Դին աթ-Տուսին, իսպանացի այն գիտնականները որոնք ստեղծել են «Ալֆոնսյան աղյուսակներ», և Սամարղանդում՝ Ուլուգբեկի աստղադիտարանում աշխատած աստղագետները՝ Գուրգան Զիջի աշխատությունը պատրաստելու ժամանակ:

Պերսևսի համաստեղություն . Մանրանկար ալ-Սուֆիի տրակտատից. 17-րդ դար Կահիրե, Ազգային գրադարան։

Ալ-Սուֆին գրել է գիտական մեծաթիվ այլ աշխատություններ, որոնցից շատերը 12-14-րդ դարերում քանիցս թարգմանվել են լատիներեն .

  • «Աստրոլաբի հետ գործողությունների գիրքը» ծավալուն աշխատություն է՝ բաղկացած 1760 գլուխներից (մեզ են հասել ձեռագրի մի քանի կրճատ տարբերակներ, որոնք ներառում են մոտ 400 գլուխներ)
  • «Երկնային գլոբուսով գործողությունների գիրքը» բաղկացած է 3 մասից՝ համապատասխանաբար 50, 52 և 65 գլուխներով:
  • «Հավասարակողմ բազմանկյունների կառուցման տրակտատ»
  • «Աստղերիմասին գիտության ներածության գիրքը» - աստղագիտական շարադրանք

Հիշատակ

խմբագրել

1935 թվականին Միջազգային աստղագիտական միությունը ալ-Սուֆի անունը շնորհեց Լուսնի տեսանելի կողմում գտնվող խառնարանին:

Google Doodleը 2016 թվականի դեկտեմբերի 7-ին յուրովի նշել է ալ-Սուֆիի ծննդյան 1113-րդ տարելիցը[6]:

Համաստեղություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Иэн Стюарт Математика космоса. Как современная наука расшифровывает Вселенную = Stewart Ian. Calculating the Cosmos: How Mathematics Unveils the Universe. — Альпина Паблишер, 2018. — 542 p. — ISBN 978-5-91671-814-0

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Al-Qifti. Ikhbār al-ʿulamāʾ bi-akhbār al-ḥukamāʾ ("History of Learned Men"). In: ʿAbd al-Raḥmān al-Ṣūfī and his Book of the Fixed Stars: A Journey of Re-discovery by Ihsan Hafez, Richard F. Stephenson, Wayne Orchiston (2011). In: Orchiston, Wayne, Highlighting the history of astronomy in the Asia-Pacific region: proceedings of the ICOA-6 conference. Astrophysics and Space Science Proceedings. New York: Springer. 978-1-4419-8161-5. "… is the honored, the perfect, the most intelligent and the friend of the King Adud al-Dawla Fanakhasru Shahenshah ibn Buwayh. He is the author of the most honored books in the science of astronomy. He was originally from Nisa and is of a Persian descent."
  3. van Gent, Robert Harry. «Biography of al-Sūfī». University of Utrecht. Վերցված է 11 January 2014-ին.
  4. Schaefer, 2013
  5. Стюарт, 2018
  6. «Abd al-Rahman Al-Sufi's (Azophi) 1113th Birthday». 7 December 2016.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդ ալ-Ռահման ալ-Սուֆի» հոդվածին։