Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբդուռահման (այլ կիրառումներ)

Աբդուռահման Մուլլո Մուշֆիքի Մուշֆիքի (տաջ.՝ Абдурраҳмони Мушфиқӣ) (1525, Բուխարա, Ուզբեկստան - 1588[1], Բուխարա, Ուզբեկստան), տաջիկ բանաստեղծ։

Աբդուռահման Մուշֆիքի
ابدوررخمآني موشفيقي
Ծննդյան անունռուս.՝ Абдуррахман
Ծնվել է1525
ԾննդավայրԲուխարա, Ուզբեկստան
Վախճանվել է1588[1]
Վախճանի վայրԲուխարա, Ուզբեկստան
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և երգիծաբան
Լեզուտաջիկերեն

Մինչև 1564 թվականն ապրել է Բուխարայում։ Ծառայել է Սամարղանդում՝ Սուլթան Սաիդիի պալատում, 1578 թվականից՝ Բուխարայում։ Թողել է երգիծական բանաստեղծությունների դիվան, ինչպես նաև գազելների ու քասիդների ժողովածուներ, «Իրեմի ծաղկանոցը», «Պոեմ գինու մասին», «Արտացոլող աշխարհ» պոեմները։

Մուշֆիքին խարազանել է հարուստների ագահությունը, դատապարտել անարդար օրենքները։ Տաջիկական բանահյուսության մեջ մտել է որպես ժողովրդական անեկդոտի դրական հերոս։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 84