Աբդուլքերիմ փաշա (թուրքերեն՝ Abdülkerim Paşa, 1872, Սալոնիկ, Հունաստան - հոկտեմբերի 16, 1923(1923-10-16), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայտնի է նաև, որպես Աբդուլքերիմ Օպելիմի (թուրքերեն՝ Abdülkerim Öpelimi, 1872հունվարի 16, 1923, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), օսմանյան ռազմական գործիչ, Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից։ Ղեկավարել է թուրքական բանակը Առաջին համաշխարհային պատերազմի կովկասյան ճակատում։

Աբդուլքերիմ փաշա
թուրքերեն՝ Abdülkerim Paşa
1872 - հոկտեմբերի 16, 1923(1923-10-16)
ԾննդավայրՍալոնիկ, Հունաստան
Մահվան վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Քաղաքացիություն Թուրքիա
ԶորատեսակՕսմանյան բանակ
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Իտալա-թուրքական պատերազմ, Բալկանյան պատերազմներ և Առաջին համաշխարհային պատերազմ
ԿրթությունՕսմանյան ռազմական քոլեջ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1872 թվականին Օսմանյան կայսրությունում։ Փաշան 1914 թվականին նշանակվել է Առաջին համաշխարհային պատերազմի կովկասյան ճակատի ռազմահրամանատար։

Աբդուլքերիմ փաշայի ղեկավարությամբ առաջին ճակատամարտը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 1915 թվականին ռուս գեներալ Օհանովսկին հարձակվեց Մանազկերտ քաղաքի վրա։

Աբդուլքերիմի ձեռնարկած հակագրոհի արդյունքում ռուսները պարտություն կրեցին, սակայն Օհանովսկուն փոխարինած Նիկոլայ Յուդենիչը Մանազկերտի ճակատամարտում հաղթանակ տարավ Աբդուլքերիմի բանակի նկատմամբ։

Աբդուլքերիմիբանակը պարտության է մատնվեր նաև Ալաշկերտի ճակատամարտում։ Աբդուլքերիմ փաշան վերջնականապես լքեց Մանազկերտը։

1916 թվականին Աբդուլքերիմ փաշան վճռական դարձած Էրզրումի ճակատամարտում պարտության մատնվեց ևազատվեց հրամանատարությունից։ Պատերազմից հետո Աբդուլքերիմը նշանակվեց Վրաստանում Օսմանյան կայսրության դեսպան։

Մուդրոսի զինադադարից հետո վերադարձել է Ստամբուլ և մի կարճ ժամանակ դարձել ռազմական նավատորմի անդամ։ Մահացել է 1923 թվականին Ստամբուլում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hülya Toker, Nurcan Fidan, Birinci Dünya Savaşı'na katılan Alay ve Daha Üst Kademedeki Komutanların Biyografileri, Genelkurmay Basım Evi, 2009, ISBN 978-975-409-493-0, p. 137