Աբդուլմանապ Նուրմագոմեդով

Աբդուլմանապ Մուհամեդովիչ Նուրմագոմեդով (ավարերեն՝ Абдулманап Нурмухlамадов, դեկտեմբերի 10, 1962(1962-12-10), Sildi, Ցումադինսկի շրջան, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 3, 2020(2020-07-03), Մոսկվա, Ռուսաստան), ռուս, ուկրաինացի մարզիկ, մարզիչ, ազատ ոճի ըմբշամարտի ԽՍՀՄ սպորտի վարպետ։ Ռուսաստանի վաստակավոր մարզիչ է, Դաղստանի Հանրապետության մարտական սամբոյի հավաքականի ավագ մարզիչ։ Ուկրաինայի սամբոյի և ձյուդոյի չեմպիոն է, Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը և մարզիչը։

Աբդուլմանապ Նուրմագոմեդով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝մարզիչ
Երկիր՝ ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 10, 1962(1962-12-10)
Ծննդավայր՝Sildi, Ցումադինսկի շրջան, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ՝հուլիսի 3, 2020(2020-07-03) (57 տարեկան)
Մահվան վայր՝Մոսկվա, Ռուսաստան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1962 թվականին Սիլդի Ցումադինի շրջանում։ Ապրում էր Կիզիլյուրտովի շրջանի Կիրովաուլ քաղաքում։

Սկսել է ազատ ոճի ըմբշամարտից, և եղել է ազատ ոճի ըմբշամարտի սպորտի վարպետ, բանակում սկսել է զբաղվել ձյուդոյով և սամբոյով։ Մարզվել է Պյոտր Բուտրիայի մոտ[1]։

2020 թվականի ապրիլի վերջին Աբդուլմանապ Նուրմագոմեդովը տեղափոխվել է Մախաչկալայի 2-րդ քաղաքային հիվանդանոց՝ երկկողմանի թոքաբորբով[2]։ Մայիսի 3-ին նրան հատուկ ինքնաթիռով տեղափոխել են Մոսկվա[3]։ Մայիսի 13-ին հայտնի է դարձել, որ Նուրմագոմեդովը ծանր վիճակում գտնվում է Մոսկվայի զինվորական հոսպիտալներից մեկում[2]։ 2020 թվականի հուլիսի 3-ին մահացել է Մոսկվայում։ Այդ մասին հայտնել է Ռամզան Քադիրովը[4]։

Մարզչական գործունեություն խմբագրել

1992 թվականին դաստիարակել է իր կրտսեր եղբորը՝ սպորտային սամբոյի աշխարհի չեմպիոն Նուրմագոմեդ Նուրմագոմեդովին, որն այդ ժամանակ նույնպես հանդես էր գալիս Ուկրաինայի հավաքականում[1]։ 2019 թվականի սեպտեմբերին Աբդուլմանապ Նուրմագոմեդովին ներառել են Ռուսաստանի ռեկորդների գրքում՝ որպես մարտական սամբոյի ամենաշատ չեմպիոնների մարզած մարզիչ։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ Նուրմագոմեդովն իր մարզչական կարիերայի ընթացքում մարզել է աշխարհի 18 չեմպիոնի[5]։

Մարզել է Դաղստանի և Ռուսաստանի ազատ ոճի ըմբշամարտի այնպիսի չեմպիոնների և մրցանակակիրների, ինչպիսիք են․

  • Մուհամեդհան Կազիև,
  • Սաիդբեկ Դարբիշև,
  • Հասան Մուհամեդով,
  • Հաջիմուրատ Մուտալիմով,
  • Դաբադան Օմարով,
  • Մուհամեդրասուլ Ալիև[1]։

Մարտական արվեստով մարզել է այնպիսի մարզիկների, ինչպիսիք են․

  • Իբրահիմ Մուհամեդով - Ռուսաստանի չեմպիոն, մարտական սամբոյի աշխարհի առաջնության մրցանակակիր,
  • Ասիլդար Աբդուլհամիդով - Ռուսաստանի չեմպիոն, մարտական սամբոյի աշխարհի առաջնության մրցանակակիր,
  • Էլդար Ալիև - Ռուսաստանի չեմպիոն, մարտական սամբոյի աշխարհի առաջնության մրցանակակիր,
  • Նազիր Մամեդալիև - մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն,
  • Մանսուր Ուչակաև - մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն,
  • Մուհամեդ Մուհամեդով - մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն,
  • Մուհամեդ Յակուբով - մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն,
  • Ռուստամ Խաբիլով - մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն[5],
  • Շամիլ Զավուրով - մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն[5],
  • Ջաբրաիլ Ջաբրաիլով - մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն[5],
  • Մակաշարիպ Մակաշարիպով - մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն,
  • Մարատ Մուհամեդով - մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն,
  • Իսլամ Մամեդով - մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն[5],
  • Մուհամեդրասուլ Խասբուլաև - մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն,
  • Մուհամեդ Իբրահիմով - մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն,
  • Խաբիբ Նուրմագոմեդով - մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն,
  • Ահմադշաիխ Գելեգաև - մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն,
  • Մուհամեդ Ալխասով - մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն[5],
  • Մուսլիմ Ուչակաև - մարտական սամբոյի աշխարհի առաջնության մրցանակակիր,
  • Աբդուրահման Նուրմագոմեդով - մարտական սամբոյի աշխարհի առաջնության մրցանակակիր,
  • Էսեդուլլա Էմիրագաև - մարտական սամբոյի աշխարհի առաջնության մրցանակակիր,
  • Գաջիմուրադ Նուրմագոմեդով - մարտական սամբոյի աշխարհի առաջնության մրցանակակիր,
  • Շախբան Մաչիև - մարտական սամբոյի աշխարհի առաջնության մրցանակակիր[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Эльдар Эльдаров (2012 թ․ փետրվարի 25). «Тренер чемпионов: эксклюзивное интервью с Абдулманапом Нурмагомедовым». mixfight.ru. Лига Mix Fight M-1: Смешанные единоборства. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  2. 2,0 2,1 «Состояние Абдулманапа Нурмагомедова тяжелое». chernovik.net. Черновик. 2020 թ․ մայիսի 13. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
  3. А. Борисов (2020 թ․ մայիսի 5). «Стало хуже: отца Хабиба спецрейсом доставили в Москву». gazeta.ru. Газета.ру. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
  4. «Умер отец Хабиба Нурмагомедова». Спорт РИА Новости (ռուսերեն). 20200703T1408. Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 «Отца Хабиба Нурмагомедова включили в Книгу рекордов России». obzor.io. Обзор. 2019 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդուլմանապ Նուրմագոմեդով» հոդվածին։