Աբդուլլա Ղահհար
Աբդուլլա Ղահհար (ուզբ.՝ Абдулла Қаҳҳор, սեպտեմբերի 4 (17), 1907, Կոկանդ, Կոկանդի մարզ, Ֆերգանայի մարզ, Ռուսական կայսրություն - մայիսի 24, 1968[1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ուզբեկ խորհրդային գրող, ԽՄԿԿ անդամ։
Աբդուլլա Ղահհար Абдулла Қаҳҳор | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 4 (17), 1907 |
Ծննդավայր | Կոկանդ, Կոկանդի մարզ, Ֆերգանայի մարզ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 24, 1968[1] (60 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Չիգատոյի գերեզմանոց |
Մասնագիտություն | գրող, արձակագիր, դրամատուրգ և թարգմանիչ |
Լեզու | ուզբեկերեն |
Ազգություն | Ուզբեկ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Ուզբեկստանի ազգային համալսարան |
Ժանրեր | վիպակ, Նովել, պատմվածք, վեպ և պիես |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Abdulla Qahhor Վիքիպահեստում |
Լույս է ընծայել «Աշխարհը երիտասարդանում է» (1933), «Պատմվածքներ» (1935) ժողովածուները, «Տեսիլք» (1937) վեպը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրել է ակնարկներ ու պատմվածքներ։ Հրատարակվել են նաև «Կոշչինարի կրակները» (1951-1952) վեպը, «Պստլիկ թռչնիկը» (1958), «Սեր» (1969) և ինքնակենսագրական «Հեքիաթներ եղելության» (1965) վիպակները, «Նոր երկրում», «Մետաքսե սյուզանե» (1950, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1952), «Հիվանդ ատամներ» (1954) կատակերգությունները։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Каххар Абдулла // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդուլլա Ղահհար» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |