Աբդուլայ Դուկուրե

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Աբդուլայ Դուկուրե (ֆր.՝ Abdoulaye Doucouré, հունվարի 1, 1993(1993-01-01)[1][2], Մյոլան ան Իվելին), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ուոթֆորդի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։

Աբդուլայ Դուկուրե
Abdoulaye Doucouré
Դուկուրեն 2015 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Մալի Մալի
Ծննդյան ամսաթիվ հունվարի 1, 1993(1993-01-01)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Մյոլան ան Իվելին
Հասակ 184 սմ
Քաշ 76 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Ուոթֆորդ
Համար 16
Պատանեկան կարիերա
2004-2007 Ֆրանսիա Լե Մյուրո
2007-2012 Ֆրանսիա Ռեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2013 Ֆրանսիա Ռեն B 23 (2)
2013-2016 Ֆրանսիա Ռեն 75 (12)
2016-ներկա Անգլիա Ուոթֆորդ 90 (13)
2016   Իսպանիա Գրանադա 15 (0)
Ազգային հավաքական
2009-2010 Ֆրանսիա Ֆրանսիա Մ17 19 (1)
2010 Ֆրանսիա Ֆրանսիա Մ18 5 (1)
2011-2012 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 7 (0)
2012-2013 Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 3 (1)
2014 Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ ապրիլի 29-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ ապրիլի 29-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Ռեն խմբագրել

Դուկուրեն Ռենի ակադեմիայի սան է[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի ապրիլի 27-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բրեստի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[5]։ 2014 թվականի մարտի 22-ին ֆրանսիացին խփեց Օլիմպիկ Մարսելի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[6]։ Ապրիլի 15-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Ֆրանսիայի գավաթի կիսաեզրափակչի Անժեի դեմ խաղում[7]։ Մայիսի 3-ին Դուկուրեն խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի գավաթի եզրափակչի Գենգանի դեմ խաղում, սակայն Ռենը պարտվեց 2-0 հաշվով[8][9]։ Մայիսի 17-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռեյմսի դեմ խաղում[10]։ 2013-14 մրցաշրջանում Դուկուրեն անցկացրեց 27 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[11]։

2014 թվականի հոկտեմբերի 4-ին Դուկուրեն տվեց 2 գոլային փոխանցում Լանսի դեմ խաղում՝ օգնելով Ռենին հաղթել 2-0 հաշվով[12]։ Հոկտեմբերի 26-ին ֆրանսիացին գոլի հեղինակ դարձավ Լիլի դեմ խաղում[13]։ 2015 թվականի հունվարի 4-ին նա դուբլ ձևակերպեց Ֆրանսիայի գավաթի Դյունկերկի դեմ խաղում[14]։ Փետրվարի 28-ին Դուկուրեն խփեց Լանսի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[15]։ Հոկտեմբերի 4-ին ֆրանսիացին գոլ խփեց Մոնակոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[16]։ Ռենի կազմում Դուկուրեն անցկացրեց 92 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 16 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։

Ուոթֆորդ խմբագրել

2016 թվականի փետրվարի 1-ին Դուկուրեն 4.5 տարվա պայմանագիր կնքեց Ուոթֆորդի հետ[17][18], ինչից միանգամից հետո մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Գրանադային[19][20][21]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց փետրվարի 7-ին՝ փոխարինելով Ադալբերտո Պենյարանդային Ռեալ Մադրիդի դեմ խաղում[22][23]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց փետրվարի 28-ին՝ Դեպորտիվո Լա Կորունյայի դեմ խաղում[24]։ Ապրիլի 3-ին ֆրանսիացին գոլային փոխանցում տվեց Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[25]։ Գրանադայի կազմում Դուկուրեն անցկացրեց 15 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[26]։

Իր դեբյուտը Ուոթֆորդի կազմում Դուկուրեն նշեց 2016 թվականի օգոստոսի 20-ին՝ փոխարինելով Էտիեն Կապուին Չելսիի դեմ խաղում[27]։ Պրեմիեր Լիգայում իր առաջին գոլը խփեց 2017 թվականի մարտի 4-ին՝ Սաութհեմպտոնի դեմ խաղում[28][29]։ Օգոստոսի 12-ին Դուկուրեն գոլի հեղինակ դարձավ Լիվերպուլի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[30]։ 2018 թվականի հունվարի 13-ին ֆրանսիացին գոլ խփեց Սաութհեմպտոնի դեմ խաղում՝ փրկելով իր թիմին պարտությունից[31]։ Փետրվարի 5-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Չելսիի դեմ խաղում[32]։ 2017-18 մրցաշրջանում Դուկուրեն անցկացրեց 37 հանդիպում առաջնությունում[33]՝ դառնալով 7 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով Ուոթֆորդի տարվա լավագույն ֆուտբոլիստ[34]։

2018 թվականի օգոստոսի 2-ին Դուկուրեն երկարաձգեց իր պայմանագիրը Ուոթֆորդի հետ մինչև 2023 թվականը[35][36][37][38]։ Հոկտեմբերի 20-ին՝ Վուլվսի դեմ խաղում ֆրանսիացին տվեց 2 գոլային փոխանցում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[39][40]։ Դեկտեմբերի 4-ին նա գոլի հեղինակ դարձավ Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում, սակայն Ուոթֆորդը պարտվեց 2-1 հաշվով[41][42]։ Դեկտեմբերի 10-ին Դուկուրեն գոլ խփեց Էվերթոնի դեմ խաղում[43][44]։ Դեկտեմբերի 29-ին՝ Նյուքասլ Յունայթեդի դեմ խաղում ֆրանսիացին դարձավ գոլի հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[45][46]։

Միջազգային կարիերա խմբագրել

Դուկուրեն իրավասու էր ներկայացնել Ֆրանսիան ու Մալին միջազգային ասպարեզում[47] և հանդես է եկել Ֆրանսիայի բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[48][49]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի ապրիլի 29-ի դրությամբ[50]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռեն B 2010–11 Ազգային առաջնություն 6 0 6 0
2011–12 Ազգային առաջնություն 2 16 2 16 2
2012–13 1 0 1 0
Ընդհանուր 23 2 0 0 0 0 0 0 23 2
Ռեն 2012–13 Լիգա 1 4 1 0 0 0 0 4 1
2013–14 20 6 6 0 1 1 27 7
2014–15 35 3 3 2 3 0 41 5
2015–16 16 2 2 0 2 1 20 3
Ընդհանուր 75 12 11 2 0 0 6 2 92 16
Գրանադա (վարձավճար) 2015–16 Լա Լիգա 15 0 0 0 15 0
Ուոթֆորդ 2016–17 Պրեմիեր Լիգա 20 1 2 0 1 0 23 1
2017–18 37 7 2 0 0 0 39 7
2018–19 33 5 3 0 1 0 37 5
Ընդհանուր 90 13 7 0 0 0 2 0 99 13
Կարիերայի ընդհանուր 203 27 18 2 0 0 8 2 229 31

Նվաճումներ խմբագրել

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «France - A. Doucouré - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  4. «Generation Next: Abdoulaye Doucoure - Stade Rennais new young prodigy-». Just Football (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  5. «Stade Brest 29 - Stade Rennais FC, Apr 27, 2013 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  6. «Olympique Marseille - Stade Rennais FC, Mar 22, 2014 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  7. «Stade Rennais FC - SCO Angers, Apr 15, 2014 - Coupe de France - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  8. «Stade Rennais FC - EA Guingamp, May 3, 2014 - Coupe de France - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  9. «GUINGAMP BEAT RENNES TO LIFT COUPE DE FRANCE». www.ligue1.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  10. «Stade Reims - Stade Rennais FC, May 17, 2014 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  11. «Abdoulaye Doucoure | Football Stats | Watford | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  12. «Stade Rennais FC - RC Lens, Oct 4, 2014 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  13. «Stade Rennais FC - LOSC Lille, Oct 26, 2014 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  14. «USL Dunkerque - Stade Rennais FC, Jan 4, 2015 - Coupe de France - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  15. «RC Lens - Stade Rennais FC, Feb 28, 2015 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  16. «AS Monaco - Stade Rennais FC, Oct 4, 2015 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  17. «Official | Abdoulaye Doucouré Signs For Hornets». WatfordFC (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  18. «Watford sign Rennes midfielder Doucoure». ESPN.com (անգլերեն). 2016 թ․ փետրվարի 1. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  19. «Watford sign Abdoulaye Doucoure and Adalberto Penaranda» (բրիտանական անգլերեն). 2016 թ․ փետրվարի 1. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  20. Burnton, Simon (2016 թ․ փետրվարի 1). «Watford sign Abdoulaye Doucouré and loan midfielder straight to Granada». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  21. «Watford sign Abdoulaye Doucoure from Rennes in club record deal». Eurosport. 2016 թ․ փետրվարի 1. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  22. «Granada CF - Real Madrid, Feb 7, 2016 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  23. «Granada 1-2 Real Madrid La Liga REPORT: Luka Modric gives visitors victory with stunning 25-yard strike late on». Mail Online. 2016 թ․ փետրվարի 7. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  24. «Deportivo de La Coruña - Granada CF, Feb 28, 2016 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  25. «Athletic Bilbao - Granada CF, Apr 3, 2016 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  26. «Abdoulaye Doucoure | Football Stats | Watford | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  27. «Watford FC - Chelsea FC, Aug 20, 2016 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  28. «Watford FC - Southampton FC, Mar 4, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  29. «Watford 3-4 Southampton» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մարտի 4. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  30. «Watford FC - Liverpool FC, Aug 12, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  31. «Watford FC - Southampton FC, Jan 13, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  32. «Watford FC - Chelsea FC, Feb 5, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  33. «Abdoulaye Doucoure | Football Stats | Watford | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  34. 34,0 34,1 «End of Season Awards: Winners». WatfordFC (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  35. «Official: New Deal For Doucouré». WatfordFC (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.(չաշխատող հղում)
  36. «Watford: Abdoulaye Doucoure signs new five-year contract until 2023» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  37. «Premier League transfer news: Everton and Spurs target Doucoure renews with Watford until 2023». Goal.com (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.(չաշխատող հղում)
  38. «Abdoulaye Doucoure extends Watford stay with five-year deal». SkySports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  39. «Wolverhampton Wanderers - Watford FC, Oct 20, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  40. «Wolverhampton Wanderers 0-2 Watford: Capoue and Pereyra seal Hornets win» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  41. «Watford FC - Manchester City, Dec 4, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  42. «Watford 1-2 Manchester City: Leroy Sane and Riyad Mahrez give Premier League leaders hard-fought win» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  43. «Everton FC - Watford FC, Dec 10, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  44. Burnton, Simon (2018 թ․ դեկտեմբերի 10). «Everton 2-2 Watford: Premier League – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  45. «Watford FC - Newcastle United, Dec 29, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  46. Road, Paul Doyle at Vicarage (2018 թ․ դեկտեմբերի 29). «Abdoulaye Doucouré rescues point for Watford against Newcastle». The Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  47. «Abdoulaye Doucouré contacted by Mali | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  48. «Who exactly is Abdoulaye Doucouré?». Breaking News. 2016 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  49. Pridding, Declan (2018 թ․ հունիսի 2). «Player Spotlight: Abdoulaye Doucouré». All Out Football (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  50. «Abdoulaye Doucouré». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել