Աբբեի դը Սիտո (ֆր.՝ Abbaye de Citeaux), ֆրանսիական կիսափափուկ պանիր՝ պատրաստած կովի կաթից։

Աբբեի դը Սիտո
Fromage de Cîteaux.JPG
Տեսակպանիր կովի կաթից, ֆրանսիական պանիր, պինդ անեփ պանիր և ագարակի պանիր
Առաջացման երկիրFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
Կաթկովի կաթ
Commons-logo.svg Abbaye de Cîteaux (cheese) Վիքիպահեստում

Պանրատեսակը հայտնի է նաև Տրապ դը Սիտո (ֆր.՝ Trappe de Cîteaux) անունով։ Ռեբլոշոն պանրի շարքին է պատկանում[1]։

ՊատմությունԽմբագրել

Պանիրը սկսել են արտադրել 1925 թվականից Սուրբ Նիկողայոս աբբայությունում։ Ամեն տարի մոնբելյար ցեղատեսակի 70 կովերի կաթից արտադրվում է շուրջ 60 տոննա Աբբեի դը Սիտո պանրատեսակից։ Արտադրանքի մեծ մասն իրացվում է տեղական շուկայում[2]։

ՊատրաստումԽմբագրել

Աբբեի դը Սիտո պանիրը պատրաստելու համար օգտագործվում է մոնբելյար ցեղատեսակի կովի չպաստերիզացված կաթ։ Պանիրը հասունանում է հընթացս երկու ամիսների։ Այդ ընթացքում պանիրը կանոնավոր կերպով լվանում են և շուռ տալիս[3]։

ՆկարագիրԽմբագրել

Պանրի գլուխն ունի սկավառակի տեսք, որի տրամագիծը 18 սանտիմետր է, բարձրությունը՝ 3,5-ից 4 սմ։ Պանրի ընդհանուր զանգվածը կազմում է 700 գրամ։ Աբբեի դը Սիտո պանրի գլուխը պատված է վարդագույն-նարնջագույն երանգով հարթ կեղևով, որն ունի սպիտակ փափուկ փառ։ Կեղևի տակ գտնվում է թեթևակի մամլած, միատարր, փայլուն սերուցքային միջուկը, որն ունի փղոսկրի գույն։ Այդ միջուկը կարող է լինել թեթակի ծորուն։ Պանրի ամբողջ զանգվածում կան տարածված ոչ մեծ աչքեր[2][3][4]։

Այս պանիրն աչքի է ընկնում նկուղային թեթև պանրահոտով, յուղոտ կրեմաձև կառուցվածքով, վառ քաղցրահամ մրգային համով[4]։ Հրամցնում են երիտասարդ սառեցված Բոժոլե (ֆր.՝ Beaujolais) և Բուրգունդյան (ֆր.՝ Bourgogne) գինիներով, որոնք ունեն մրգային փնջի և խաղողի բուրմունք[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Аббеи де Сито» (ռուսերեն)։ «Сыры Франции»։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-20-ին։ Վերցված է 2016-12-19 
  2. 2,0 2,1 Французские сыры: иллюстрированная энциклопедия, 2003, էջ 18
  3. 3,0 3,1 3,2 Джульет Харбатт, 2012, էջ 30
  4. 4,0 4,1 «Аббе де Сито» (ռուսերեն)։ fromages-france.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-19-ին։ Վերցված է 2016-12-19 

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել