Բացել գլխավոր ցանկը

Աբաս (անձնանուն)

անձնանուն
(Վերահղված է Աբասից)
Աբաս

(ասորերեն՝ אבא (Awā), արաբերեն՝ عباس (Abbās))

ասորերեն, արաբերեն
Սեռ՝ արական
Թարգմանաբար՝ առյուծ
Այլ ձևեր՝ Լեո, Ղևոնդ, Ասադ, Հայդար, Ասլան, Ջիվանշիր, Կորյուն
Այլ լեզուներով՝

անգլ.՝ Abas (Abbas)
արաբ․՝ عباس (Abbās)‎‎
հուն․՝ Ἄβας (Ábas)
ռուս.՝ Абас

Կապված հոդվածներ սկսող «Աբաս (անձնանուն)»-ով

բոլոր հոդվածները«Աբաս (անձնանուն)»-ով

Աբաս, ասորական ծագումով հայկական արական անձնանուն: Գործածական է 4-րդ դարից սկսած մինչև 13-րդ դար, այնուհետև սակավ գործածական է եղել: Փոխառնված է ասորերեն Awā (Աբա) անվան հունական ձևից[1]: 9-րդ դարից սկսած, Բագրատունիների ժամանակ այս անունը ստանում է նոր կենդանություն: Քանի որ այդ ժամանակ ասորական ազդեցությունը վերացել էր, ապա այս անվան վերակենդանացումը պետք է վերագրել արաբական նոր ազդեցությանը: Աբաս (արաբ. عباس, Abbās) անունը շատ տարածված էր արաբների մեջ, որոնցից էլ անցավ մյուս մահմեդական ազգերին: Արաբերեն عباس (Abbās) բառի բուն նշանակությունն է «առյուծ», նաև «դժնի, դժնեադեմ»[2]: Ըստ Հրաչյա Աճառյանի ճիշտ նշանակությունը «առյուծ»-ն է, որով համապատասխանում է լատիներեն՝ Leo, հունարեն՝ Ղևոնդ, արաբերեն՝ Ասադ, Հայդար, թուրքերեն՝ Ասլան, պարսկերեն՝ Ջիվանշիր և հայերեն Կորյուն անուններին[3]:

Հայտնի անվանակիրներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Armenische Grammatik» (Հայերենի քերականությունը), Հայնրիխ Հյուբշման, Լայպցիգ, 1897, էջ 288
  2. «Կամուս ալ-մուհիտ» (Ծովի համատարած անդունդ), Ֆայրուզաբադի, Կ.Պոլիս, Հատոր Բ, էջ 258
  3. Հրաչյա Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 1-2 — 634 էջ։

ԱղբյուրներԽմբագրել

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1944, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 1-2
  • «Armenische Grammatik» (Հայերենի քերականությունը), Հայնրիխ Հյուբշման, Լայպցիգ, 1897, էջ 288
  • «Կամուս ալ-մուհիտ» (Ծովի համատարած անդունդ), Ֆայրուզաբադի, Կ.Պոլիս, Հատոր Բ, էջ 258