Աբաշա
Աբաշա (վրացերեն՝ აბაშა), քաղաք Վրաստանի Սամեգրելո և Զեմո-Սվանեթի մարզում՝ 4941 բնակչությունով։ Գտնվում է Թբիլիսիից 283 կմ դեպի արևմուտք։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Աբաշա | |||||
վրացերեն՝ აბაშა | |||||
| |||||
![]() Աբաշայի մայր պողոտան | |||||
Երկիր | ![]() | ||||
Մունիցիպալիտետ | Աբաշայի մունիցիպալիտետ | ||||
Մխարե | Սամեգրելո-Զեմո Սվանեթ | ||||
Տվյալ կարգավիճակում | 1964 թվականից | ||||
ԲԾՄ | 23 մ | ||||
Բնակչություն | 4941 մարդ (2014) | ||||
Ժամային գոտի | UTC+4 | ||||
Հեռախոսային կոդ | +995 412[1] | ||||
Փոստային ինդեքս | 0200[2] | ||||
Փոստային ինդեքսներ | 0200 | ||||
Պաշտոնական կայք | abasha.ge/# | ||||
| |||||
Վրաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Էդուարդ Շևարդնաձե 1970-ական թվականներին այստեղ միավորել է շրջանային բոլոր գյուղատնտեսական հաստատությունները, կոլխոզները ևս, միասնական կառավարմամբ մի վարչության մեջ, խրարուսել անհատ ձեռներեցությունը, ինչը նպաստել է Աբաշայի չքավոր շրջանի բարգավաճմանը և գյուղատնտեսական արտադրության ավելացմանը։ Սա եղել է առաջին անհատական ձեռնարկատիրությունը Խորհրդային Միությունում Լենինի օրերից ի վեր[3]: «Աբաշայի փորձը» 1980-ական թվականներին տարածվել է Վրաստանի այլ շրջաններում ևս[4]:
Անվանի աբաշացիներԽմբագրել
- Կոնստանտինե Գամսախուրդիա (1893-1975 թթ.), վրացի գրող
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ Վրաստանի հեռախոսային կոդեր
- ↑ Վրաստանի փոստային ինդեքսներ - «Վրաստանի փոստ»
- ↑ Ռոնալդ Գրիգոր Սյունի (1994), The Making of the Georgian Nation: 2nd edition, էջ 312. Indiana University Press, ISBN 0-253-20915-3
- ↑ Suny, Ronald Grigor (1994), The Making of the Georgian Nation: 2nd edition, page 312. Indiana University Press, 0-253-20915-3