Աբակ (այլ կիրառումներ)

բազմիմաստության փարատման էջ

Աբակ խմբագրել

  • Աբակ - հաշվիչ տախտակ Հին Հունաստանում և Հռոմում, ապա Արևմտյան Եվրոպայում՝ մինչև XVIII դ.: Իր նշանակությունը կորցրեց համրիչի երևան գալուց հետո։
  • Աբակ - ճարտարապետական դասական օրդերներում՝ սյունագլխի կամ խոյակի վերնասալը։ Դորիական, հոնիական և տոսկանական օրդերներում Ա. քառակուսի է, իսկ կորնթական և ավելի բարդ օրդերներում կողմերը փոքր-ինչ ներս են ընկած, անկյունները կտրված։ Հայկական ճարտարապետության մեջ Ա. անվանում են թակաղակ։
  • Աբակ - թվային նշումներով գծագիր՝ նոմոգրաֆ, տես Նոմոգրաֆիա։