Աարնե Էդվարդ Հոնկավաարա (ֆիններեն՝ Aarne Väinö Edvard Honkavaara, հունիսի 7, 1924(1924-06-07)[2], Տամպերե, Ֆինլանդիա - մարտի 22, 2016(2016-03-22)[1], Տամպերե, Տարածաշրջանային կառավարման Արևմտա- և Կենտրոնաֆինլանդական գործակալություն, Ֆինլանդիա), ֆինն հոկեյիստ, կենտրոնական հարձակվող։ Հանդես է եկել ֆինլանդիայի ազգային լիգայում՝ СМ-Серия, առաջընթացի ժամանակահատվածն է 1943-1958 թվականները, ողջ մարզական կարիերայի ընթացքում խաղացել է «Իլվես» ակումբում, որի հետ դարձել է չեմպիոն և  երկրի առաջնության  մրցանակակիր։  Հանդես է եկել Ֆինլանդիայի  ազգային հավաքականում, մասնակցել  է  երկու  աշխարհի առաջնություններին  և ձմեռային  Օլիմպիական խաղերին՝ Օսլոյում։ Նաև հայտնի է որպես մարզիչ, երկար տարիներ ղեկավարել է "«Իլվեսը»,  զբաղեցրել է Ֆինլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի  պաշտոնը։

Ծնվել էԱարնե Հոնկավաարա
7.6.1924
Տամպերե, Ֆինլանդիա
Մահացել է22.3.2016
Տամպերե, Ֆինլանդիա
Հասակ184
Քաշ85
Դիրքկենտրոնական  հարձակվող

Կենսագրություն խմբագրել

Աարնե  Հոնկավաարան ծնվել է հունիսի 7-ին 1924 թ. Պիրկանմայի  նահանգի  Տամպերե  քաղաքում։  Առաջին անգամ խաղացել հոկեյ տասներկու տարեկանում, հոկեիստի  կարիերան սկսել է  տեղական  «Տամպերեն Կիսա-Վեյկոտ» թիմում։ 1942-1944 թթ. ժամանակահատվածում ստիպված է եղել դադարեցնել մարզական կարիերան, անցել է ծառայության բանակում և մասնակցել է Խորհրդա-ֆիննական պատերազմին։

1944 թվականին միացել է  Տամպերեի  գլխավոր հոկեյի «Իլվես» ակումբում, խաղալով HSK-ի դեմ  խաղում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում, դեբյուտային մրցաշրջանում երեք խաղերում խփել է յոթ գնդակ և կատարել է  երկու գոլային փոխանցում։ Հետագայում խաղացել է այստեղ իր ողջ մարզական կարիերայի  մեծ  մասի  ընթացքում, դրանց կազմում դարձել է չեմպիոն և ազգային առաջնության  մրցանակակիր, մի քանի անգամ եղել է լիգայի լավագույն ռմբարկուն, միայն 1950/51 մրցաշրջանում կարճ ժամանակով մեկնում է Կանադա, որտեղ մասնակցում է ցուցադրական խաղերի  "Սարնիա  Սեյլորզ" Միջազգային հոկեյի լիգայի  համար։ 1953 թվականին խաղերից մեկում կոտրվածք է ստացել սրունքի  շրջանում եւ այդ կապակցությամբ որոշում է կայացրել ավարտել  մարզիկի  իր  կարիերան։ Մի քանի տարի անց, ապաքինվելով վնասվածքից, 1956 թվականին վերադարձել է թիմ, և կրկին սկսել է դուրս գալ սառույցի վրա  թիմի  հիմնական կազմում։ 1957/58 մրցաշրջանում անցկացրել է  ընդամենը մեկ  հանդիպում, որից հետո վերջնականապես ավարտել է կարիերան։ «7» համարը,  որով նա հանդես էր գալիս, հիմա դուրս է բերվել շրջանառությունից «Իլվեսում»։

Ակումբային մակարդակի  ելույթներից  բացի, Հոնկավաարան  նաև եղել է  Ֆինլանդիայի  ազգային հավաքականի խաղացող, անցկացրել է 47 խաղ և խփել է 46 գոլ։ Մասնակցել է աշխարհի 1949 և 1951 թթ առաջնություններին, սակայն դուրս գալ մրցանակակիրների  թիվ  ֆիններին  չի հաջողվել ։ Շնորհիվ հաջող ելույթների, արժանացել է հանդես  գալ տնային ձմեռային Օլիմպիական խաղերին 1952 թ. - ին՝ Օսլոյում, որտեղ ներկայացել է սառույցի վրա իր  թիմի  բոլոր ութ խաղերում և զբաղեցրել է ամփոփիչ յոթերորդ տեղը։

Սպորտային կարիերայի ավարտից հետո, սկսած 1954 թ., Աարանե  Հոնկավաարան զբաղվել է մարզչական գործունեությամբ, այդ թվում նա իր վերադարձի 1956-1958 թվականներին եղել է խաղացող-մարզիչ «Իլվեսում»։ Մնացել է թիմի գլխավոր մարզիչ ընդհուպ մինչև 1961 թվականից, այդ ընթացքում երեք անգամ  ակումբը  արժանացել  է  չեմպիոնի  տիտղոսին  և մեկ անգամ դարձել  է արծաթե մեդալակիր։ 1954-1959 թվականներին զբաղեցրել է Ֆինլանդիայի ազգային  հավաքականի ավագ մարզչի պաշտոնը, ապա եղել է ավագ  մարզչի  օգնական։ 1967/68 թթ. մրցաշրջանում կարճ ժամանակով դարձյալ գլխավորել է «Իլվեսը»։

Մահացել է 2016 թ. մարտի 22-ին՝ Տամպերեում՝ 91 տարեկան հասակում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Jääkiekon "Grand Old Man" Aarne Honkavaara on kuollut (фин.)Yleisradio, 2016.
  2. https://www.tradingcarddb.com/Person.cfm/pid/59738/
  3. Teemu Tammilehto (2016 թ․ մարտի 23). «Jääkiekon "Grand Old Man" Aarne Honkavaara on kuollut». Yle Urheilu. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել