Աարդոնիքս
Աարդոնիքս
Աարդոնիքսի վերակառուցված մոդել
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Վերնակարգ Դինոզավրեր
Կարգ Սողունակոնքայիններ
Ենթակարգ Զավրոպոդոմորֆեր
Ինֆրակարգ Պրոզաուրոպոդներ
Ցեղ Աարդոնիքս
Լատիներեն անվանում
Aardonyx celestae Yates et al., 2010



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Աարդոնիքս (լատիներեն Aardonyx- , «ճանկ հողից»), խոտակեր դինոզավրերի ցեղ զավրոպոդոմորֆերի ենթակարգից, որոնք ապրել են վաղ յուրայի ժամանակաշրջանում(մոտ 195 միլիոն տարի առաջ) ներկայիս ՀԱՀ-ի տարածքում։ Այս ցեղից հայտնի է ընդամենը մեկ տեսակ -Aardonyx celestae[1]։

Նկարագրում խմբագրել

Aardonyx celestae տեսակը հայտնաբերվել է 2009 թվականին Հարավային Աֆրիկայում՝ վաղ յուրայի ժամանակաշրջանի ապարաշերտերում։ Պեղումները իրականացվել են Marc’s Quarry տեղանքում Upper Elliot Formation երկրաբանական շերտում։ Հնէաբաններին հաջողվել է գտնել մեծ քանակությամբ ոսկորներ և ոսկորների մասնիկներ, որոնք հավանաբար պատկանում են երկու տարբեր առանձնյակների (նմուշներ BP/1/6254 և BP/1/6505)։ Այս տեսակը նկարագրվել է 2010 թվականին հնէաբան Ադամ Յատսի (Adam Yates) և նրա կոլեգաների կողմից։ Ցեղի անվանումը առաջացել է երկու լեզուներից՝ աֆրիկաանս «аard» - հող և հունարեն «onyx» - ճանկ։ Տեսակը անվանվել է Սելեստե Յատսի (Celeste Yates) պատվին, օվ հայտնաբերել և նախապատրսատել է տվյալ տեսակի ներկայացուցիչների մնացորդների մեծ մասը։ Այս դինոզավրը ունեցել է մոտ 7 մետր երկարություն։ Նա ուներ երկար պարանոց և փոքր գլուխ, որը իր ձևով հիշեցնում էր տիպիկ զաուրոպոդներին՝ հսկայական չորս ոտանի դինոզավրերին։ Ունի նմանատիպ առջևի վերջույթներ, որոնք համարվում են միջանկյալ պրոզավրոպոդների և զավրոպոնդերի միջև։ Սողունի վերջույթների կառուցվածքը ցույց է տալիս, որ նա քայլել է օգտագործելով բոլոր չորս վերջույթները, ինչպես նաև կարողացել է քայլել հետևի վերջույթներով։ Ծնոտի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այս տեսակը սնվել է բուսական ծագում ունեցող կերով։ Հետազոտողների խոսքերով այս տեսակը թույլ է տալիս պարզաբանել չորս ոտանի դինոզավրերի էվոլյուցիան։ Ի դեպ, սակայն 200 միլիոն տարի առաջ զաուրոպոդները արդեն գոյություն ունեին և դա գիտնականներին թույլ տվեց եզրակացնել, որ այս տեսակը հանդիսանում է միջանկյալ օղակ և չի հանդիսանում չորս ոտանի հսկաների անմիջական նախնի[2]։

Դասակարգում խմբագրել

Sauropodomorpha 

 Plateosauridae 

 Riojasauridae 

 Gryponyx 

 Massospondylidae 

 Yunnanosaurus 

 Jingshanosaurus 

 Anchisauria 

 Anchisaurus 

 Aardonyx 

 Melanorosaurus 

 Sauropoda 

 Antetonitrus 

 Lessemsaurus 

 Gongxianosaurus 

   

 Tazoudasaurus 

 Vulcanodon 

 Eusauropoda

Կլադոգրամա, որը ցույց է տալիս աարդոնիքսի դիրքը զավրոպոդոմորֆերի մեջ։
Aardonyx Aardonyx-ը կապված է չորս ոտանի զաուրոպոդոմորֆերի քույր խմբի հետ (Melanorosaurus + Sauropoda), և հանդիսանում է բազալ զաուրոպոդոմորֆ-զաուրոպոդերի միջև միջանկյալ օղակ։ Ըստ A. M. Yates (2009) Aardonyx դասակարգման պատկանում է Anchisauria[1] տաքսոնին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Yates, A. M.; Bonnan, M. F.; Neveling, J.; Chinsamy, A.; Blackbeard, M. G. (2010). «A new transitional sauropodomorph dinosaur from the Early Jurassic of South Africa and the evolution of sauropod feeding and quadrupedalism». Proceedings of the Royal Society B 277 (1682): 787-794 [1]
  2. Найдено переходное звено от двуногих к четырехногим динозаврам - Lenta.ru, 11.11.2009

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աարդոնիքս» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աարդոնիքս» հոդվածին։